Լրահոս

25.05.2019 11:20


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում

Մայիսի 25-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են անձրև և ամպրոպ, 25-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.70C

Այս խորագրի վերջին նյութերը