Կարծիք

Մայիս 26, 2019 08:35

Մեր տնտեսության հաջողակները

Մեր տնտեսության հաջողակները

Պուճուրիկ «թյուրիմացությունից» հետո ՊԵԿ-ը վերահրապարակեց 2019թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը: Նույնիսկ թյուրիմացության բացատրություն ներկայացվեց: Խոսքը նոր մեթոդաբանության ներդրման մասին է: Ցանկից կորել էր մի հարկատու, որ վերահրապարակումից հետո հայտնվեց երրորդ տեղում (խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է):

ՊԵԿ-ի պարագայում չգիտեմ, բայց տնտեսական պաշտոնական տեղեկատվություն հրապարակող մյուս կառույցները պարբերաբար օգտվել են այդ հնարքից: Սովորաբար նոր կառավարությունները օգտվում են «նոր մեթոդաբանություն ներդնելու» հնարքից: Այս դեպքում տնտեսական տվյալները դառնում են դժվար համադրելի: Հետևաբար, վերլուծությունների համար նույնքան դժվարանում է կառավարությունների աշխատանքի արդյունավետության համադրումը նախորդների հետ:

Բայց մեր տնտեսական կյանքում սա միայն պետական մարմիններին չէ, որ բնորոշ է: Խոշոր մասնավոր ընկերություններն էլ մի քանի տարին մեկ, օրինակ, «անվանափոխվում են»: Մի կողմից այս հնարքը խոշոր ընկերություններին հնարավորություն էր տալիս դառնալ անհամադրելի իրենց իսկ կողմից նախորդ տարիներին պաշտոնապես հրապարակված տվյալների հետ: Մյուս կողմից դա օրենսդրական հնարավորություն է հարկային արտոնություններ ստանալու համար:

Հիմա, օրինակ, մեր տնտեսական մամուլին հետաքրքրում է, թե ինչու է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցանկում մուծած 3.35 մլրդ դրամ հարկերով 5-րդ տեղ «գրաված» «Ալեքս հոլդինգն» անհայտացել: Փոխարենը՝ 2019-ի ցանկում բավական նման անունով («Ալեքս էնդ հոլդինգ») մի կազմակերպություն մուծած 1.3 մլրդ դոլար հարկերով հանգրվանել է 21-րդ տեղում: Բացատրություններ, իհարկե, կգտնվեն: Նույնիսկ` հիմնավոր բացատրություններ: Բայց այն պատճառով, որ ցանկի կազմման մեթոդաբանությունը փոխվել է, կարելի է խոսել նաև դրանք չհամադրելով:

Օրինակ՝ կարելի է առանձնացնել, որ 2019թ. առաջին եռամսյակում չորս ընկերություն է մեկ մլրդ դրամից ավելի շահութահարկ մուծել: Չհամադրելու պայմաններում «Շա՞տ է դա, թե քիչ» հարցն ինքնին հռետորական կդառնար, եթե խոսքը շահութահարկին չվերաբերեր: Հարկի այս տեսակը տնտեսվարող ձեռնարկությունների արդյունավետությունը գնահատող որոշակի ցուցանիշ է: Այս տեսանկյունից առաջատար են «Գրանդ Տոբակոն»՝ մուծած 1.456 մլրդ շահութահարկով, «ՀԱԷԿ-ը»` 1.215 մլրդ, «Սպայկան»` 1.168 մլրդ և Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը` 1.028 մլրդ: Այս քառյակից առանձին վիճակում է Ատոմակայանը, որովհետև նրա արտադրանքն իրացվում է պետական հանձնաժողովի որոշած սակագնով:

Հետևաբար, շահույթի չափն ու դրանից գանձվող 20 տոկոս հարկն ինքնին արձանագրված են սակագնի չափը հաստատող որոշմամբ: Առաջին եռամսյակի տվյալներով՝ 500 մլն դրամից մինչև մեկ մլրդ դրամի սանդղակում տնտեսվարող կազմակերպությունների քանակն էլ կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: 500 մլն դրամից ավելի մուծած ընկերությունները քանակով ուղիղ հինգն են: Իսկ 100-500 մլն դրամ մուծողների քանակը 32 է:

Փաստորեն, մեր 1000 խոշոր հարկ մուծողներից միայն 39 ընկերության է այս տարվա առաջին եռամսյակում «հաջողվել» 100 մլն դրամից ավելի շահութահարկ մուծել: Մեր բյուջեի հույսը շարունակում է Ավելացված արժեքի հարկը մնալ: Հանրահայտ ԱԱՀ-ն նույնպես 20–տոկոսանոց մասնաբաժին ունի: Բայց այն անուղղակի հարկ է: Այսինքն, հարկ, որը գանձվում է ոչ թե տնտեսվարումից, այլ ներմուծված, արտադրված ապրանքներից ու ծառայություններից՝ առանց դրանց իրացման: Կամ ավելի ճիշտ` բյուջեն այս հարկատեսակով իր փողերը գանձում է մինչև ապրանքների ու ծառայությունների իրացումը:

Շատ զարգացած երկրներ (օրինակ՝ ԱՄՆ-ը) հպարտանում են, որ չունեն այս հարկատեսակը: Շատ զարգացած երկրներ էլ ունեն (օրինակ՝ Գերմանիան` նույն 20–տոկոսանոց դրույքով), բայց, միևնույնն է, հպարտանում են: Հպարտանում են, որ իրենց երկրում ԱԱՀ-ն միասնական դրույքաչափով չի գործում. տնտեսության կարևոր ու խրախուսելու արժանի ոլորտներում այն նկատելի ցածր է (Գերմանիայի պարագայում, օրինակ, գրահրատարակության ԱԱՀ-ն 7 տոկոս է): Բայց սա արդեն առանձին թեմա է ու ամենևին էլ հաջողակներին չի վերաբերում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նեոլիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նեոլիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է

Հունիս 17, 2019 20:36 Կուսակցությունից չենք իմանում, թե նա ինչպիսին է, այլ նրա քայլերից։
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ովքե՞ր են դատարանի բակի սադրիչները (տեսանյութ)

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ովքե՞ր են դատարանի բակի սադրիչները (տեսանյութ)

Հունիս 17, 2019 19:00 Ո՞վ է նետել շիշը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ուղղությամբ։
Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան

Հունիս 17, 2019 14:33 Արդյոք հնարավո՞ր են բարդություններ վարչարարության տեսանկյունից։
Հանուն հայրենիքի զոհվելու միակ տարբերակը խրամատ փորելուց հոգնելն էր

Հանուն հայրենիքի զոհվելու միակ տարբերակը խրամատ փորելուց հոգնելն էր

Հունիս 17, 2019 13:51 Արցախ հասել են զինադադարի կնքումից շուրջ 40 օր անց` մայիսի 14-ին:
Ցինիզմ, ցինիզմ մինչև վերջ

Ցինիզմ, ցինիզմ մինչև վերջ

Հունիս 17, 2019 13:05 Ո՞վ ասաց, թե քայլարածները կիլոմետրերով հեռու են ամեն տեսակ «իզմերից»։
ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST

ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST

Հունիս 17, 2019 12:50 Դադարե՛ք կախվել մեր քաղաքական կապիտալից։
Զարեհ Սինանյանի նշանակումը վարչապետի կողմից կոռուպցիայի դրսևորո՞ւմ է

Զարեհ Սինանյանի նշանակումը վարչապետի կողմից կոռուպցիայի դրսևորո՞ւմ է

Հունիս 17, 2019 12:40 Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով:
Միֆերը հօդս են ցնդում․ «հեղափոխության» մասնակիցները տարակուսանքի մեջ են

Միֆերը հօդս են ցնդում․ «հեղափոխության» մասնակիցները տարակուսանքի մեջ են

Հունիս 17, 2019 12:30 Ինչ ունենք այսօր՝ որևէ աղերս չունի հնչած խոստումների հետ։
Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին

Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին

Հունիս 17, 2019 12:20 Ինչ չեն տեսել, զգացել ու ընկալել, ուրեմն չկա, չի եղել։
Փաշինյանը միանգամից կհայտնվի պատմության աղբանոցում

Փաշինյանը միանգամից կհայտնվի պատմության աղբանոցում

Հունիս 17, 2019 12:15 Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը:
ՔՊ-ի «կուղբի օրը» (день сурка)

ՔՊ-ի «կուղբի օրը» (день сурка)

Հունիս 17, 2019 12:00 Երկրում շատ բան է փոխվել, բայց ՔՊ-ն մնացել է 2018 թվականում։
Մի իզմ, այնուամենայնիվ, ՔՊ-ին խիստ հատուկ է՝ տոտալիտարիզմ

Մի իզմ, այնուամենայնիվ, ՔՊ-ին խիստ հատուկ է՝ տոտալիտարիզմ

Հունիս 17, 2019 10:59 Գեղական, փնթի, անտաղանդ ու ապիկար, բայց տոտալիտարիզմ։
Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»

Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»

Հունիս 17, 2019 10:45 Ամեն արածի համար պետք է պատասխան տալ:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սպառվել են ու պարտվել

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սպառվել են ու պարտվել

Հունիս 17, 2019 10:18 Փաշինյանին ու իր կառավարությանն ասում ենք Ո՛Չ։
«Իզմ»-երի մասին

«Իզմ»-երի մասին

Հունիս 17, 2019 10:00 Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, նշանակում է, որ իրականում կա «իզմ»՝ դատարկիզմը:
Դեռ զարգացման ոչ մի ծրագիր չկա

Դեռ զարգացման ոչ մի ծրագիր չկա

Հունիս 17, 2019 09:24 Էլի մարդ ենք բոմժացնում, էլի սսկցնում տեղները․․․