Քաղաքական

Մայիս 25, 2019 15:02

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»:

Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Հունիս 24, 2019 21:00 Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ։
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:38 ԱԺ-ում նորից լարված մթնոլորտ է:
«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 15:50 Տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար։
Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Հունիս 24, 2019 15:10 Անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են:
«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

Հունիս 24, 2019 14:20 Երբ այլ երկրների ներկայացուցիչներ հանդիպում են՝ ում հետ ցանական, ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում:
Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Հունիս 24, 2019 10:40 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

Հունիս 24, 2019 10:35 Օրակարգում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Հունիս 22, 2019 11:55 «Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են»։
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Հունիս 21, 2019 20:41 Ականջակալներով հետևել է թենիսի խաղի ընթացքին։
Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Հունիս 21, 2019 19:45 Միայն 2008-ի դեպքերի բացահայտումը քաղաքական սպեկուլյացիա է։
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Հունիս 21, 2019 19:15 Նրա համոզմամբ՝ վեթթինգը պետք է համապատասխանի նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։