Կարծիք

25.05.2019 22:45


Երկու օր առաջ հակաքարոզչություն, չարախնդալ պետք չէր, որ այսօր անհարմար շատերն իրենց չզգային

Երկու օր առաջ հակաքարոզչություն, չարախնդալ պետք չէր, որ այսօր անհարմար շատերն իրենց չզգային

Ամսի 23-ի հանրահավաքը Para tv-ին, հակաքարոզչության համար, որքան հնարավոր է անհարմար ժամանակահատվածում ու տեղանք-դիրքից օդանկարահանում էր արել։

Առաջարկում եմ այսօրվա հավաքի՝ բոլոր հնարավոր բարենպաստ ժամանակահատվածներում ու տեղանք-դիրքից նկարածը դնել՝ համեմատել։

Բացարձակ չեմ չարախնդում ու ոչ էլ՝ համեմատում։ Ինչքան հավաքվել՝ հավաքվել են, ինձ համար միևնույն է։ Ուղղակի ուզում էի ասել, որ երկու օր առաջ հակաքարոզչություն, չարախնդալ, ծաղրական բնույթի՝ «ամսի 25-ին կտեսնեք, թե ժողովուրդն ում կողմն է» գրառումներ անել պետք չէր, որ այսօր անհարմար շատերն իրենց չզգային։

Կյանքում շատ բան բումերանգի պես է կամ երկծայր փայտիկի, մի ցանկացիր ուրիշին այն, ինչը քեզ չէիր ցանկանա։

Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը