Կարծիք

27.05.2019 13:05


Նիկոլի թվին․․․

Նիկոլի թվին․․․

Նիկոլի թվին...

Ադրբեջանական մամուլը «Պատերազմ Երեւանի եւ Ղարաբաղի միջեւ» վերնագրով հոդվածներ էր հրապարակում...

Իշխանության մեջքին սարի պես կանգնած «ջահել-Ջիվան» լակոտներն ու «Հայկազ»-ունները գործադիրի ղեկավարին աջակցող միտինգ էին անում եւ սպառնում «քարերով ցխել» Արցախի հանրապետության նախագահի գլուխը...

Տեղը եկած ժամանակ`բռունցքներով նետվում էին թոռների հետ զբոսնող քաղաքական գործչի վրա...

Իշխանության քարոզչական հրետանին` նախորդ իշխանություններին հայհոյող պրոֆեսիոնալ ահաբեկիչներ (սոցցանցերում մոլեգնող ֆեյքեր եւ ռեալ օգտատերեր), հանրապետության նախկին նախագահի թոռներին կտոր-կտոր անելու ու շների առաջ նետելու կոչեր, սպառնալիքներ էին հնչեցնում...

Փողոցի խուժանը, գործադիր իշխանության ղեկավարի հորդորով, վաղ առավոտից արգելափակում էր դատարանների դռներն ու պատուհանները, որ ոչ մեկը չմտնի եւ դուրս չգա...

ԼԳԲՏ-ներն ազատ եւ անկաշկանդ ելույթ էին ունենում խորհրդարանի ամբիոնից, դատի տալիս պարկեշտ քաղաքացիներին իրենց «արժանապատվությունը» վիրավորելու համար։

Ոչխարներն ուտում էին մարդկանց...

Պատմությունը դաժան բան է․ մտածեք՝ ինչ եք անում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը