Աշխարհ

27.05.2019 18:13


Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել

Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել

Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել դեռևս զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի վնասազերծման ընթացքում:

Պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել:

Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող Արալըք շրջանում սակրավորներից մեկը, որը փորձել է վնասազերծել պայթուցիկը, աջ ոտքից վիրավորում է ստացել: Վերջինս հոսպիտալացվել է Իգդիրի պետական հիվանդանոցում:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը