Աշխարհ

28.05.2019 15:48


Կանադայում մոտ 600 փրկարար և ավիացիան մարում են անտառային հրդեհները

Կանադայում մոտ 600 փրկարար և ավիացիան մարում են անտառային հրդեհները

Մոտ 600 հրշեջ եւ 28 ուղղաթիռ մասնակցում են անտառային հրդեհների մարմանը, որոնք մոլեգնում են կանադական Ալբերտա նահանգում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով CTV հեռուստաալիքին։

Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, հրդեհն ընդգրկել է 127 հազար հեկտար տարածք։ Անցած շաբաթ հրդեհի մակերեսը կազմել էր 80 հազար հեկտար, դրան տրվել է ինտենսիվության բարձր մակարդակ։ Կրակի տարածմանը նպաստում են չոր եղանակն ու ուժեղ քամին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը