Աշխարհ

28.05.2019 19:05


Նեյմարը զրկվել է Բրազիլիայի ընտրանու ավագի թևկապից

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի ընտրանու ավագի թևկապից

Բրազիլիայի ազգային թիմի հարձակվող Նեյմարը զրկվել է ընտրանու ավագի թևկապից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսուհետ Բրազիլիայի ազգային թիմի ավագը կլինի Դանի Ալվեսը: Նեյմարին ավագի թևկապից զրկել է Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Տիտեն, որը նման որոշում կայացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչից հետո, երբ ՊՍԺ-ի կազմում հանդես եկող Նեյմարը հարվածել էր երկրպագուին:

Նեյմարը Բրազիլիայի ազգային թիմի ավագն էր 2018 թվականի Մունդիալից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը