Աշխարհ

29.05.2019 11:22


Վրացիները Դավիթ Գարեջին չեն զիջելու Ադրբեջանին (տեսանյութ)

Վրացիները Դավիթ Գարեջին չեն զիջելու Ադրբեջանին (տեսանյութ)
Վրաց ադրբեջանական սահմանի վիճելի տարածքում տեղակայված վանքահամալիրի շուրջ աղմուկը շարունակվում է:
Այս անգամ Վրաստանի մի խումբ քաղաքացիներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, հոգևորականներ ու զինվորականներ շղթա կազմեցին վանական համալիրի ողջ երկայնքով՝ ևս մեկ անգամ իրենց հաստատակամությունը հայտնելով, որ Դավիթ Գարեջին վրացական է, գտնվում է վրասցական հողում։

Ցույցի կազմակերպիչներն ասում են. «Սա նշան է, որ մենք որևէ մեկի հետ թշնամություն չենք ուզում, հատկապես մեր եղբայրների՝ կովկասցիների հետ»:

Այս ակցիան, նրանց խոսքով, զգուշացում է ցանկացած ուժի, որը սադրելու և տարածաշրջանին հարված հասցնելու փորձեր կանի:

Հիշեցնենք՝ վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանքը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը