Մեկնաբանություն

Մայիս 29, 2019 11:55

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Արցախի. 1998–ի պատմությունը կրկնվում է

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Արցախի. 1998–ի պատմությունը կրկնվում է

1–ին Հանրապետության օրվա կապակցությամբ տեղի ունեցած պաշտոնական միջոցառումներին Արցախը որևէ պաշտոնյայի մակարդակով ներկայացված չէր։ Սա հետանկախական Հայաստանում առաջին դեպքն է։ Նույնիսկ քիրվայականության մոլի ջատագով Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք նման բան չի եղել։ 1–ին նախագահի հոգեզավակը, փաստորեն, ավելի առաջ գնաց։

Նիկոլ Փաշինյանի ներկայիս վարքագիծն Արցախի մասով նեղմտության ու պետական գործիչ չդառնալու հետևանք է։

Եթե վարչապետի աթոռին հայտնվելու առաջին իսկ օրվանից հայտարարվում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցելու է միայն Հայաստանի մասով, եթե պաշտոնական Երևանը քննարկման առարկա է դարձնում ու մի պահ նույնիսկ ոտուգլխով մտնում Բոլթոնի պլան, եթե խրախուսվում է հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան, եթե ամենաբարձր մակարդակով աջակցվում է ու տիրաժավորվում նիկոլական հունվեյբինի շուրթերով Արցախում քարերով գլուխ ջարդելու քարոզը, ապա պարզ է, որ պաշտոնական Ստեփանակերտը չպետք է ներկայացված լիներ Սարդարապատում։

Փաշինյանը երեկ անուղղակիորեն ցույց տվեց, որ Ազատության հրապարակում տխրահռչակ այն երիտասարդը հակաարցախյան հոխորտանք է հնչեցրել իր ցուցմամբ, կամ էլ ջահել–ջիվան այդ նիկոլական հունվեյբինն ինքնուրույն է օդում որսացել Փաշինյանի սրտի ցանկությունը, զգացել է հակաղարաբաղցիական մթնոլորտը և անցել գործի։

Փաշինյանը հետևողական է։ Նա հետևողականորեն հանրության մեջ ներարկում է ներքին թշնամու կերպարը։

Պետք է իրերը կոչել իրենց անուններով։ «Ժողովրդի» վարչապետն արտաքին թշնամու կերպարը տրանսֆորմացնում է ներքին թշնամու կերպարով։ «Հուգենոտներ» են հռչակվել ղարաբաղցիները և բուրժուազիան։ Սա 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ տերպետրոսյանենց կողմից քարոզված ու մերժված կոդի ռեինկարնացիան է։

Փաշինյանը նեոբոլշևիկ է։ Դե, իսկ նեոբոլշևիզմից մինչև, Նժդեհի ասած, թրքաբոլշևիկ մեկ քայլ է։

Փաշինյանն առաջարկում է Արցախյան պատերազմը փոխարինել քաղաքացիական պատերազմով։ Թիրախավորել ոչ թե հայ զինվորի վրա կրակող ադրբեջանցուն, այլ բոլոր նրանց, ովքեր չեն անցնում «ժողովրդի» վարչապետի թրի տակով։

«Անցումային արդարադատություն», «վեթթինգ», «մեղավորության կանխավարկած». սրանք քաղաքացիական պատերազմ հրահրող գործիքներ են։ Նեոբոլշևիկյան գործիքներ, որոնք մինչև վերջ պառակտելու են մեր ժողովրդին։ Դրանից լավ բան մեր իրական թշնամին չէր էլ կարող երազել։

Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը, վերլուծական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու տարբերակները։ Մի մասը գտնում է, որ հիմա ճիշտ պահն է, քանզի Փաշինյանը կազմալուծել է պետական կառավարման համակարգը, թշնամանք է հրահրել Երևանի ու Ստեփանակերտի միջև, վարկաբեկել է բանակը և պառակտել հանրությանը։ Մյուս մասի կարծիքով պետք է մի փոքր էլ սպասել, որ Փաշինյանն է՛լ ավելի քայքայիչ գործողություններ իրականացնի, ու միայն այդ պահին անցնել հարձակման։

Նրանք, ովքեր Ադրբեջանում կողմ են արտահայտվում շուտափույթ հարձակմանը, գտնում են, որ Բաքուն իզուր է ուզում կրկին ժամանակ տալ Փաշինյանին, որպեսզի նա ամրապնդի իր իշխանությունը (ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ նախորդ տարվա ապրիլից հետո Փաշինյանին թայմ–աութ են տվել՝ պայմանով, որ նա գնալու է զիջումների և դատելով ամենից՝ Փաշինյանից ստացել են դրական պատասխան, ու դա էր պատճառը, որ որոշ ժամանակ չէին կրակում)։ Այս տեսակետի հակառակորդները գտնում են, որ պետք է որոշ ժամանակ անց հարձակվել, քանզի Փաշինյանը, միևնույն է, չի կարողանալու ամրապնդվել ու ստիպված է լինելու զիջումների գնալ՝ մինչ այդ Հայաստանում ավերածություններ գործելով։

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չպետք է դիտորդի կարգավիճակով հետևենք, թե ինչպես է պաշտոնական Երևանը պատերազմ հայտարարում Արցախին։ Անկախ այն բանից, թե ովքեր են Ստեփանակերտում իշխանության, Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները չպետք է լինեն հակադիր։ Մեկ անգամ նման բան եղել է 1997-1998թթ., որն ավարտվել է Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականով։ Այն օրերին էլ հակաղարաբաղցիական քարոզը պետական մակարդակով էր տարվում, բայց այսքան բացահայտ ու լկտի չէր։

Հակաղարաբաղցիական քարոզիչը հեռացվեց իշխանությունից, բայց քիրվայականությունը արմատախիլ չարվեց 1998–ին ՀՀ սահմանադրական կարգը վերականգնելուց հետո։ Դրա համար էլ այն տարածվեց, փորձեց գլուխ բարձրացնել 2008–ին ու հետո իշխանության եկավ 2018–ին՝ Նիկոլի տեսքով։ Հիմա մենք ՀՀՇ–ական թերմացքի իշխանություն ենք ստացել։

Տեր–Պետրոսյանի քաղաքական ու գաղափարական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը գնում է «հոր» ճանապարհով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

Հունիս 22, 2019 17:50 Վերացնել դատարանները, ստեղծել հեղափոխական «խունվեյբիններից» կազմված հավատաքննիչ (ինկվիզիցիոն) մարմիններ։
Բնության քաղաքական օրենքները

Բնության քաղաքական օրենքները

Հունիս 22, 2019 12:01 Փաստորեն, այս իդիոտիզմը կարող էր լինել 2008–ին, բայց թույլ չտրվեց։ Դրա համար են էս քայլարածները դատում Ռոբերտ Քոչարյանին։
Փաշինյանի «մահապարտները»

Փաշինյանի «մահապարտները»

Հունիս 21, 2019 12:05 Դեստրուկտիվիզմի և համատեղ գործած հանցանքի վրա հիմնված իշխանական թիմն, ի վերջո, փլուզվում է առաջին իսկ թեթև հպումից։
Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Հունիս 21, 2019 11:30 Նիկոլը դարձել է վարչապետ, բայց էությունը, սադրանքների զինանոցը, ձեռագիրը չի փոխվել. մնացել է նույն «տաղանդավոր» սադրիչը, ինչ 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի առաջ։
Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Հունիս 20, 2019 18:35 Փաշինյանը փաստացի ֆաշիստական մեթոդոլոգիայով է զավթում իշխանությունը։ Փաշինյանական ֆաշիզմն առանց գաղափարախոսության է։
Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Հունիս 20, 2019 08:35 Եթե մեղադրողներն ասում են` մածունը սև է, ուրեմն սև է. ո՞վ է ինքը, որ նրանց ասածին «չէ» ասի։
Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Հունիս 19, 2019 18:15 Նույնիսկ խոսվում էր զիջումների դիմաց Հայաստանին տրվելիք թվի մասին՝ 5 միլիարդ դոլար։
Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:50 Դատելով ամենից՝ կառավարության շենքը կամաց-կամաց դառնում է կենդանիների հավաքատեղի: Նկատի ունեմ շենքի դիմաց բերվող կենդանիներին:
Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Հունիս 19, 2019 11:30 Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ճնշումների, շանտաժի կամ բնածին վախի ազդեցության տակ են «ազատ» քվեարկություն իրականացրել։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։