Լրահոս

30.05.2019 10:55


Ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ

Մայիսի 28-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 իժ ու 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը