Կարծիք

31.05.2019 20:08


Նիկոլի ցանկալի գրպանային դատավորը

Նիկոլի ցանկալի գրպանային դատավորը

Այսպիսով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է Սահմանադրական դատարանի դատավոր նշանակել ՀՀՇ-ական թևի կարկառուն ներկայացուցիչ, մարտի 1-ի գործի շահարկման մասնագետ Վահե Գրիգորյանին, և այդ փաստը չի տեղավորվում ո՛չ օրինական, ո՛չ բարոյական շրջանակների մեջ:

Նախ՝ այդ անձը՝ Վահե Գրիգորյանը, մեկ անգամ արդեն առաջադրվել է այդ նույն պաշտոնում և մերժվել Ազգային ժողովի կողմից: Օրենքը թույլ չի տալիս նույն մարդուն երկրորդ անգամ առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում: Երկրորդ՝ բանից դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է ամեն կերպ իր գրպանի դատավորին ունենալ Սահմանադրական դատարանում: Եվ նման դերում տեսնում է իր նման կլյաուզնիկ մեկին: Ինչ է, մի՞թե Վահեի նման անսկզբունքային ոչնչությունը պետք է արդարադատություն իրականացնի: Նա այն մարդն է, ում մասին հիշատակվում էր ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցում և ասվում, որ ինչ էլ իրեն հանձնարարեն՝ որպես փաստաբան կանի:

Վահե Գրիգորյանը մեկն է, ով խաղացել ու խաղում է փաշինյանական ստերի սարդոստայնի վրա՝ սպասարկելով թավշյա ռեժիմի շահերը: Դա բոլորին է հասկանալի: Անհասկանալին այն է, թե ինչու է մեր նախագահը այդքան ենթակա սուտ Նիկոլին: Քաղաքական իմպոտենտ, էությամբ անգլիական թագուհի Արմեն Սարգսյանն ամոթալի կերպով լոյալ է Նիկոլի նման ոչ ադեկվատ անձնավորությանը և նրա կապրիզներին: Մենք չենք մոռացել, որ ընդամենը վերջերս, երբ Նիկոլը հերթական նոպայի ժամանակ կարգադրեց իր խուլիգանական մասսային՝ փակել դատարանների դռները, Արմեն Սարգսյանը ձայն չհանեց, չդատապարտեց Սահմանադրության նման կոպիտ ոտնահարումը:

Եվ ի՞նչ է ստացվում, որ Սարգսյանը, երբ պետք է խոսի՝ լռում է, երբ պետք է լռի՝ խոսում է:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը