Կարծիք

31.05.2019 20:20


Բեմադրություն՝ 3 գործողությամբ

Բեմադրություն՝ 3 գործողությամբ

Ահա արդեն շուրջ 5 ամիս, ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի համաձայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նորընտիր Ազգային ժողովին է ներկայացնում իր կողմից առաջադրված ՍԴ անդամի թեկնածություներ՝ Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան։ Չգիտե՞ր արդյոք պարոն Ա․ Սարգսյանը, որ երկուսին էլ ԱԺ-ն մերժելու է և ի վերջո, նա ներկայացնելու է այսօրվա մեծամասնության նախընտրելի թեկնածու՝ Վահե Գրիգորյանին։ Չեմ կարծում, որ պարոն Ա․ Սարգսյանն այդքան միամիտ էր, այլ նա ընդամենը «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» էր խաղում՝ առանց թեկնածուներին նախապես զգուշացնելու սպասվելիք բեմադրության մասին։ Մարդկայնորեն ցավում եմ Գոռ Հովհաննիսյանի և Արթուր Վաղարշյանի համար՝ համոզված լինելով, որ նրանց համար կարևոր չէր իրենց կենսագրությունում ավելացնել «2019թ․ եղել է ՀՀ ՍԴ անդամի թեկնածու» նախադասությունը։

Հ․Գ․ «Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսե՛ք՝ ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում»։
Հովհաննես Թումանյան
1907թ․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը