Մեկնաբանություն

Հունիս 01, 2019 09:55

Հնգամյակը` մեկ տարում

Հնգամյակը` մեկ տարում

Որեւէ իշխանություն, որ հերթական ընտրությունների կամ ֆորսմաժորային իրադարձությունների արդյունքում հայտնվում է պետության ղեկին, «իմունիտետի» որոշակի պաշար է ունենում։

Հասարակության քաղաքականապես ակտիվ խավը, որպես կանոն, ժամանակ է տալիս իշխող վերնախավին`հաստատելու խաղի իր կանոնները, ցույց տալու` ինչի է ընդունակ, ինչ ուղղությամբ եւ ինչպես, ինչ գործիքակազմով է պատրաստվում առաջ տանել երկիրը Սահմանադրությամբ իրեն վերապահված ժամկետում. փորձագիտական, քաղաքագիտական, լրատվական-վերլուծական շրջանակները միանգամից չեն հարձակվում նորընտիր կամ նորանշանակ կառավարության վրա եւ սկսում քլնգել արածի, նույնիսկ չարածի համար։

Նիկոլ Փաշինյանը, ավաղ, այստեղ էլ է «շահեկանորեն» առանձնանում իր նախորդներից`իր ձախավեր գործունեության կոշտ գնահատականների հնգամյա պլանը մի տարում կատարել`պրծել է։ «Թավշյա ոչ բռնի իշխանափոխությունից» ընդամենը մի տարի անց նրա «գերբարձր» վարկանիշից բա՛ն չի մնացել. հանրության սթափ, առողջ դատելու եւ իրավիճակը համարժեք գնահատելու ունակ հատվածը (զոմբիների մասին չենք խոսում) շատ արագ հասկացավ` ինչ երեւույթի հետ գործ ունենք, եւ շատ կտրուկ արձագանքեց «հեղափոխության առաջնորդի» կազմաքանդիչ նկրտումներին։

Նման անհանդուրժողական, թշնամական, ծաղրական վերաբերմունք, որով ընդունվում է Փաշինյանի յուրաքանչյուր «շարժում», Հայաստանի ղեկավարներից ոչ մեկի նկատմամբ երբեք չի եղել. նույնիսկ ԼՏՊ-ի կառավարման ցուրտ ու խավար ժամանակներում, երբ երկիրը բոլորիս աչքի առաջ քանդվում էր։

Մարդը ինչին ձեռք է տալիս, ինչի կողքով անցնում է, ինչ ասում է եւ անում, տեղնուտեղը բումերանգի պես իր դեմ է շուռ գալիս` ներշնչանքի անսպառ աղբյուր դառնալով ընդդիմախոսների համար, որոնք բառացիորեն մրցում են` ով ավելի թունդ կքննադատի, ավելի լավ ձեռq կառնի գործադիրի ղեկավարին միջին վիճակագրական քաղաքացու վարքագծի կանոններում չտեղավորվող իր արտառոց դրսեւորումների համար։

Եվ դա օրինաչափ է։ Ունենալով բոլոր հնարավորությունները` «թավշյա անարյուն հեղափոխությունն» իսկապես Նոր Հայաստանի բրենդը դարձնելու, երկրում հասարակական համերաշխության մթնոլորտ ստեղծելու եւ ժողովրդին կոնսոլիդացնելու «ավելի ազատ, արդար, ապահով եւ բարեկեցիկ երկիր» ունենալու գաղափարի շուրջ, Փաշինյանը ճիշտ հակառակն արեց. հաշված ամիսների ընթացքում փոշիացրեց այդ ռեսուրսը` մարդկանց բաժանելով սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ օտարների։

Ավելին`կառավարման տարրական հմտություններ չունենալու, ներքին եւ արտաքին խնդիրների չիմացության, քինախնդրության, մեծամտության, ընդդիմախոսներին լսելու եւ հետեւություններ անելու, իրողություններին «ադապտացվելու» անկարողության, անպատասխանատվության հետեւանքով ոչ միայն իրեն վարկաբեկեց աշխարհով մեկ, այլեւ Հայաստանը դարձրեց ծաղրուծանակի առարկա` լուսանցքային, թող ներվի ասել, իզգոյ պետություն, որին ոչ մեկը լուրջ չի վերաբերվում։

Անցած մեկ տարում «իրականացված», իրականում` ինքնահոսի մատնված արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրեց իր ավանդական բարեկամներին` նոր բարեկամներ ձեռք չբերելով։ Իսկ «անցումային արդարադատության»`դատական համակարգը կաթվածահար անելու, անհնազանդ դատավորներին վեթինգելու իր մտասեւեռմամբ ուղղակի անցավ ողջամտության բոլոր սահմանները։

Եթե անցած տարվա մայիսից Հայաստանը Փաշինյանի թեթեւ ձեռքով աշխարհին սկսեց ներկայանալ որպես «թալանչի, հանցագործ» գեներալների երկիր, որոնց համար բանտերը «լաց են լինում», որտեղ գործարարները գողեր են, կրիմինալ տարրեր, որոնց բանուգործը հարկերից խուսափելն է, Արցախը` ապակայունացման գործոն, որը սպառնում է ջուրը գցել Ադրբեջանի «խաղաղարար ջանքերը» եւ տարածաշրջանը դարձնել «դավադիր պատերազմի» թատերաբեմ, Արցախի ղեկավարները`արդարադատությանը խոչընդոտող կասկածելի կերպարներ, որոնց գլուխը պետք է «քարերով ցխել», ապա այսօր ընկալվում է որպես Երկիր մոլորակի ամենաանարդար, կոռումպացված դատական համակարգն ունեցող պետություն, որին միայն «վիրահատական» կոշտ միջամտությունը կփրկի։ «Հիվանդը» կմնա սեղանի՞ն, թե՞ ոտքի կկանգնի` կարեւոր չէ։

Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանը, եթե առաջինը չէր հետխորհրդային տարածքում քչից-շատից կայացած իր ժողովրդավարական ինստիտուտներով, կառավարման շատ թե քիչ արդյունավետ համակարգով, մարդու իրավունքների դաշտը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներով եւ իրավական պրակտիկայով, ապա հաստատ առաջիններից մեկն էր` Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կողքին, մասամբ ազատ, ոչ թե անազատ երկրների շարքում, ինչպես Ադրբեջանը։

Այս ամենը չէր կարող անհետեւանք մնալ։ Օրերս տեղեկացանք, որ բրիտանական «Օքսվորդ-անալիտիկս» վերլուծական կենտրոնը Հայաստանը գնահատել է որպես ներդրումների համար անբարենպաստ` քաղաքական ազդեցությունների առումով ռիսկային երկիր, որտեղ չարժե գործ դնել։ Այն, ինչի մասին փորձագետները վաղուց էին զգուշացնում` սրտակեղեք ահազանգելով. որեւէ լուրջ գործարար ներդրումներ չի անի այնպիսի անկախատեսելի մի երկրում, ինչպիսին Հայաստանն է. երկիր, որտեղ վարչապետի մակարդակով խոսվում է անձի ունեցվածքն առանց դատարանի վճռի բռնագանձելու, անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով փոխարինելու մասին։

Սա միայն սկիզբն է. անմեղսունակության այս շքահանդեսի պտուղները` դառը պտուղները, դեռ առջեւում են...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։
Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Հունիս 11, 2019 08:39 Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են ...
Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Հունիս 10, 2019 23:20 Երբ շուստրի հարիֆ Մարուքյանն է խոսում հեղափոխությունից, հասկանում ես, որ քաղաքականությունն, իրոք, անբարոյական կողմեր ունի։
Ռոբերտ Քոչարյանի «գործը»՝ կարիերային աճի ու կոմերցիոն հաջողության գործիք (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի «գործը»՝ կարիերային աճի ու կոմերցիոն հաջողության գործիք (տեսանյութ)

Հունիս 10, 2019 16:04 Հիմա Նիկոլը, բնականաբար, չի զարմանում, որ իր նշանակած քննիչի եկամուտները մեկ տարվա մեջ կտրուկ ավելանում են։
Արսեն Թորոսյանի «գիքորությունը»

Արսեն Թորոսյանի «գիքորությունը»

Հունիս 10, 2019 13:30 Միտումնավո՞ր են այս ամենն անում քայլարածները, թե՞ գործ ունենք հիմարության հետ, դժվար է ասել։ Միգուցե, երկուսը միասին։
Նիկոլը պարտվեց Վահագն Գևորգյանին. չհաշված Ծառուկյանը

Նիկոլը պարտվեց Վահագն Գևորգյանին. չհաշված Ծառուկյանը

Հունիս 10, 2019 01:31 Աբովյանցիները «չէ» ասացին անձամբ Նիկոլ Փաշինյանին։
«Փաշիզմի» սպասավորը

«Փաշիզմի» սպասավորը

Հունիս 09, 2019 09:45 Սպառնալիք է «փաշիզմը» Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։ Ոչ պակաս սպառնալիք է «փաշիզմի» սպասարկումը։
Ի՞նչ էր ակնարկում Պուտինը Փաշինյանին (տեսանյութ)

Ի՞նչ էր ակնարկում Պուտինը Փաշինյանին (տեսանյութ)

Հունիս 08, 2019 15:30 Պուտինը խոսում էր «Զելենսկի՛, քեզ ասում եմ, Փաշինյա՛ն, դու հասկացի՛ր» տարբերակով։
Վահագն Գևորգյան VS Նիկոլ Փաշինյան. չհաշված Ծառուկյանը (լուսանկար)

Վահագն Գևորգյան VS Նիկոլ Փաշինյան. չհաշված Ծառուկյանը (լուսանկար)

Հունիս 08, 2019 14:05 Խնդիր էր դրված Աբովյանում վախի մթնոլորտ ձևավորել և քայլարած իշխանության կողմից արվելիք ընտրակեղծիքների համար քարոզչական ֆոն ապահովել։
Ո՞վ ասաց, թե «против лома нет приема»

Ո՞վ ասաց, թե «против лома нет приема»

Հունիս 08, 2019 10:15 Պարզվում է` դեռ կան ադեկվատ մարդիկ, որոնք պատրաստ չեն «կիսել» հոգեխանգարմունքի պահերին Փաշինյանի կողմից ընդունված անմեղսունակ որոշումների պատասխանատվությունը։