Քաղաքական

01.06.2019 08:12


#sutnikol ակցիայով այսօր նշվել է #ստիԾնունդը․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ, ֆոտոշարք)

#sutnikol ակցիայով այսօր նշվել է #ստիԾնունդը․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածքներում և 12 այլ քաղաքներում մեկնարկել է քաղաքացիական ակցիան, որը կրում է #ստիԾնունդը անվանումը։ Այդ շրջանակներում շուրջ 88 մասնակից ասֆլատին պատկերել է #sutnikol հեշթեգը։

Ընդհանուր առմամբ 29 մարդ բերման է ենթարկվել։

Ադեկվադ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ակցիային խոչըդոտելու ուղղությամբ՝ համայնքապետերի և ոստիկանական ուժերի միջոցով նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արդեն նախորդ օրվանից՝ գիշերային հերթապահություն սահմանելով փողոցներում և սպառնալով ձեռբակալել նրանց աջակիցներին՝ տանից դուրս գալուն պես։

«Թե՛ մեզ խոչընդոտելու, և թե՛ բերման ենթարկելու միակ նպատակն է լռեցնել մեզ՝ սահմանափակելով ազատ խոսքի ու կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի իրավունքը։ Բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, ու ևս մեկ անգամ պնդում, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում երկակի չափորոշիչներ՝ ջանալով ամեն կերպ խեղդել այլակարծությունը, քննադատությունը, իրական փաստերի և ստի բացահայտումը մեր կողմից»,-ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Նրանք այսօր ժամը այսօր 13։00-ին մամուլի ասուլիս են հրավիրել։

7or.am

61432642_2311318545793611_8744617096136097792_n 61547782_2311328839125915_4106036542256971776_n 61590467_2311324249126374_189239029315665920_n 61763466_2311318479126951_867015199683510272_n 61697121_2311318489126950_5927209994108796928_n 61771993_2311318645793601_774049627539243008_n 61778823_2311318549126944_3251963449130876928_n 61401281_2311318622460270_5913923856376004608_n 61918916_2311318535793612_7374841966904737792_n 62134238_2311318615793604_5666583965473964032_n 61839216_2311375795787886_275193359406989312_n

Այս խորագրի վերջին նյութերը