Կարծիք

Հունիս 01, 2019 09:15

Կարմիր գիծը՝ բանականության և հիմարության միջև

Կարմիր գիծը՝ բանականության և հիմարության միջև

Այնքան անհնարին էր թվում նախկին իշխանություններից ազատվելը, որ երբ Նիկոլը կարողացավ ամբողջ հանրապետությունը ոտքի հանել ու զանգվածներին օգտագործելով՝ իշխանությունը սահեցնել իր ձեռքը, նրան սկսեցին վերաբերվել որպես փրկչի, հրաշագործի, և ինչ անում էր, հետևից զանգվածներ էին կուրորեն գնում։ Բայց «հրաշագործությամբ» տարվելու ժամկետներ կան, ով ինչքան երկար է տարվում, էնքան ավելի խարխուլ են նրա գաղափարներն ու իմացությունը։ Իսկ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու հրահանգից և Արցախում, իբր, պատերազմ հրահրելով տարածք հանձնող դավադիր ուժերի մասին հայտարարությունից հետո արդեն միայն դատարկագլուխներն ու գործակալները նրան կվստահեն (իսկ նրա թիմակիցներից ու պաշտոնյաներից ոմանք էլ գուցե վստահություն խաղան՝ ելնելով անձնական շահից կամ երկրի սպառնալիքներին իշխանության միջից դիմագրավելու համար)։ Նրա պարանոյիկ իշխանամոլ էությունը, որ հենց իշխանության որևէ օղակի կողմից անհամաձայնություն է նկատում, իր աթոռին սպառնալիք է տեսնում, մի քանի ճյուղեր է բացահայտել. մեկը արտահայտվեց դատական իշխանությունը բուռը հավաքելու մուլուցքով. դատարանների դռները փակելը և զտումները ցնցող են, բայց ոչ զարմանալի, քանի որ բոլոր դեսպոտներին է բնորոշ անկախ դատարանը վերացնելն ու իրենք իրենց դատավոր կարգելը։ Բայց մյուս ճյուղը, որ հարվածում է երկրի անվտանգության ամենազգայուն դիրքերին՝ դավադիր կոչելով նրանց, որոնց շնորհիվ առաջին գծում պատերազմը ու իր «կիրթ» կոլեգայի կողմից հայերի նոր ցեղասպանությունը կանխարգելվում է, շատ ավելի վտանգավոր է ու անկանխատեսելի։ Այո, սա էլ նորություն չի, Ստալինն էլ էր գեներալներին բռնում ու գնդակահարում, բայց եթե անծայրածիր Սովետի համար հրամանտարության զտումները երկրի համար մեծ սպառնալիք չէին, ապա աքցանի մեջ առնված երկու Հայաստանների հրամնատարներին հարվածելը, դավաճանության մեջ մեղադրելը այն մարդկանց, որոնց հպարտությունը հաղթանակն ու թշնամուն զսպելն է, ատամները սրած հակառակորդի առաջ դարպասները խոցելի են դարձնում։ Ահա, իրոք, եկել է հասարկությանը խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը, որ նա կարողանա հասկանալ, թե ով է երերուն խաղաղությունը հարվածի տակ դնում։ Ուրեմն, կարմիր գիծ քաշվեց անվտանգության զգացողության և անպատասխանտվության միջև, բանականության ու հիմարության միջև։ Նույնիսկ այն բանական մարդիկ, ովքեր հավատում են, թե Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում, Արցախի նկտամամբ նրա վերաբերմունքի մեջ անվտանգության սպառնալիք են զգում, և հասկանում, որ կոռուպցիայի դեմ պայքարից ավելի կարևոր բան կա՝ խաղաղությունը։ Եվ կասկածելի է արդեն այն մտավորականների վաստակը՝ գիտական աշխատություններ և այլն, ովքեր մնացին կարմիր գծի այն՝ հիմարության կողմում՝ շարունակելով Փաշինյանին աջակցել։ Ահա նաև վիթինգի թեմա՝ փորձաքննության ենթարկել Նիկոլին հավատարմություն ցուցաբերող մտավորականների աշխատությունները։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Հուլիս 18, 2019 13:35 Սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։
Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Հուլիս 18, 2019 13:16 Եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը, ինչ արիր դու։
Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Հուլիս 18, 2019 13:10 Որը, ցավոք, գնալով ավելանալու է։
Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Հուլիս 18, 2019 12:50 Իջևանում տեղի ունեցածը ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկում էր։
Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Հուլիս 18, 2019 12:15 Եթե փորձեն փողոց փակելով իշխանության ձգտեն։
Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Հուլիս 18, 2019 12:05 Սկզբում պրոցեսը հանրության համար աննկատ է, հետո գալիս է անեկդոտների շրջանը, իսկ հետո բունտը։
Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Հուլիս 18, 2019 11:49 Ցավում եմ, որ նրան խաբում են քրեական գործերի քննության ընթացքի մասին։
Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Հուլիս 18, 2019 11:05 Նա միայն պայքար, բախում ու թշնամանք է մոտիվացնում։
Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Հուլիս 18, 2019 11:00 Հարցազրույցը պոպուլիզմով ու 300.1 հոդվածը անընդհատ խախտելու կոչերով հեղեղված պատում էր:
Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Հուլիս 18, 2019 10:40 Սրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու սրա հետևանքների կրողն էլ է Նիկոլ Փաշինյանը:
Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Հուլիս 18, 2019 10:40 Ջրի երես են դուրս գալիս սուտն ու կեղծիքը։
Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Հուլիս 18, 2019 09:39 Վաղը ձեր մեջքին ոչ մի ոստիկան չի կանգնի։
Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Հուլիս 18, 2019 09:22 Դրա համար պետք է ԶՈւ-ում չնչին հեղինակություն ունենաս։
Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Հուլիս 18, 2019 08:57 Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը։
Բումերանգի էֆեկտը

Բումերանգի էֆեկտը

Հուլիս 18, 2019 01:00 Իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ։
Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Հուլիս 18, 2019 00:30 Ժողովրդի ոստիկաններն են. կուզեն՝ քարով կխփեն, կուզեն՝ չեն խփի։
Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Հուլիս 18, 2019 00:20 Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլը հասցնի երկրից գնալ: