Աշխարհ

01.06.2019 10:43


Զանգվածային հրաձգություն Վիրջինիայում. զոհվել է առնվազն 12 մարդ

Զանգվածային հրաձգություն Վիրջինիայում. զոհվել է առնվազն 12 մարդ

Առնվազն 12 մարդ է զոհվել զանգվածային հրաձգության հետեւանքով Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջեւ, տեղեկացնում է BBC News-ը։

Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, կասկածյալը գերատեսչության «աշխատանքից անարդար ազատված» նախկին աշխատակիցն էր։ Նա կրակել էր շենքի ուղղությամբ։ Կասկածյալը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է ոստիկանության սպան։ Ինչպես տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, հրաձիգը 40-ամյա Դեուեյն Քրեդոկն էր։ Ինչպես նշում է պարբերականը, հրաձգությունն սկսվել է մայիսի 31-ին՝ տեղի ժամանակով ժամը 16.00-ին։

Տեղի ոստիկանապետ Ջեյմս Սերվերան տեղեկացրել է, որ կասկածյալը փոխհրաձգություն է սկսել ոստիկանների հետ, որի հետեւանքով սպանվել է։ Ոստիկանությունում կարծում են, որ հրաձիգը մենակ է գործել։ 12 զոհվածների անձերի մասին տեղեկացվել է։

Հայտնի է, որ միջադեպի պատճառով վիրավորվել է առնվազն 6 մարդ, ներառյալ ոստիկանության սպան, բայց լուրջ վիրավորումների մասին չի տեղեկացվում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը