Լրահոս

01.06.2019 10:50


Բարձրակարգ մեքենաներով հագեցած ավտոպարկ, բեռնափոխադրման և տրանսպորային բարձրակարգ ծառայություններ է առաջարկում «Լեգարա Տրանս»-ը

Բարձրակարգ մեքենաներով հագեցած ավտոպարկ, բեռնափոխադրման և տրանսպորային բարձրակարգ ծառայություններ է առաջարկում «Լեգարա Տրանս»-ը

Ինչպես հայտնի է, բեռնափոխադրումների ոլորտում հուսալի գործընկերոջ անհրաժեշտությունն աճում է տարեցտարի: Ահա թե ինչու «Լեգարա Տրանս» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերության ողջ ջանքերը նպատակաուղղված են ծառայությունների ընդլայման և կատարելագործան ուղղությամբ:

«Լեգարա Տրանս»-ը բեռնափոխադրման շուկայում սկսել է գործունեություն ծավալել 2003 թվականից: Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով դեպի Ռուսաստան, Արցախ Վրաստան, ինչպես նաև Ռուսաստանից, Արցախից ու Վրաստանից դեպի Հայաստան: Ինչպես նաև վարձակալությամբ տրամադրում է միկրովատոբուսներ և ավտոբուսներ:

«Լեգարա Տրանս»-ի ավտոպարկին են պատկանում ավելի քան 15 ավտոբուս և միկրոավտոբուս, ինչպես նաև 40 բեռնատար մեքենա: Բոլոր տրանսպորտային միջոցները տեխնիկապես գերազանց վիճակում են: Բեռնատարներն ունեն 500 կգ-ից մինչև 20 տոննա բեռնատարողություն: Ընկերության բոլոր մեքենաներն ապահովագրված են: Ապահովագրված են նաև վարորդը, նրա կողքի երկու նստելատեղերը և բեռները: Վթարների հետևանքով բեռների վնասման դեպքում «Լեգարա Տրանս»-ը կրում է պատասխանատվություն՝ հատուցելով վնասի չափը:

61589059_369860776988832_3683480381023059968_n

«Լեգարա Տրանս»-ը վարձակալությամբ տրամադրում է մեքենաներ ճամփորդությունների համար` դեպի Արցախ, Արևմտյան Հայաստան և Վրաստան: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կարող են 7-50 ուղևոր փոխադրել, հարմար են երկար ճամփորդությունների համար: Ցանկության դեպքում Ձեզ կուղեկցեն փորձառու զբոսավարներ, ովքեր կծանոթացնեն Հայաստանի հարուստ մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին:

«Լեգարա Տրանս»-ում աշխատում են միայն փորձառու վարորդներ, ովքեր բեռնափոխադրման և զբոսաշրջության ոլորտում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեն, իսկ բարեհամբույր հեռախոսավար-օպերատորը միշտ պատրաստ է օգնել Ձեզ ընտրել առավել նպատակահարմար ավտոմեքենա:

61464858_2342108745832682_5803751073285931008_n

Ինչպես նշում է «Լեգարա Տրանս»-ի հիմնադիր Արմեն Ասլանյանը՝ ընկերության համար առաջնային է սպասարկման բարձր որակը՝ սկսած վարորդների հիգիենիայից, կարգապահությունից, մեքենաների մաքրությունից մինչև ուղևորների և բեռների արագ, անվտանգ և հուսալի տեղափոխումը: Ընկերության հիմնադիրը, սակայն, իրենց գլխավոր նվաճումը համարում է բարեգործական ծրագրերը: Ընկերությունը հաճախ է բարեգործական նպատակով մեքենաներ տրամադրում ծերանոցներին, հիվանդանոցներին, մանկատներին:

«Լեգարա Տրանս»-ն իր 16-ամյա գործունեության ընթացքում մատուցել է բեռնափոխադրման և տրանսպորտային բարձրակարգ ծառայություններ՝ յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելով անհատապես:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը