Աշխարհ

01.06.2019 13:20


Թրամփը Զելենսկուն Վաշինգտոն է հրավիրել

Թրամփը Զելենսկուն Վաշինգտոն է հրավիրել

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավերի համար»,- ասված է Ուկրանիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը