Կարծիք

Հունիս 02, 2019 09:23

Ըստ Նիկոլի՝ նորանկախ Հայաստանն իր պատմությունը սկսել է 1998-ից

Ըստ Նիկոլի՝ նորանկախ Հայաստանն իր պատմությունը սկսել է 1998-ից

Նիկոլը մեր ժողովրդին ուզում է համոզել, որ մինչ 1998 թվականը Հայաստանում ամեն բան լավ էր, իսկ դրանից հետո՝ վատ, բայց չէ՞ որ մենք ապրել ենք այդ տարիներին և լավ հիշում ենք, ամեն բան, և ուրեմն ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Նիկոլը խաբի մեզ, ինչո՞ւ ենք թույլ տալիս այդ ստի վրա հիմնվելով՝ զավթի ու հիմա էլ փորձի ամեն գնով պահպանել իշխանությունը՝ փաստացի չկատարելով մեզ տված ոչ մի խոստում...

Նիկոլը խոսում է թալանից ու կոռուպցիայից, բայց այդ միայն 1998-ից հետո, մեր ժողովրդին փորձելով հիմարացնել, թե իբր Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի տարիներին չի եղել թալան, չեն եղել ապօրինի հարստացածներ, այդ իսկ պատճառով էլ ՀՀՇ-ի տարիներին թալանով հարստացածներին կամ հիմա իրեն սատարողներին չի հարցնում՝ ինչպես են հարստացել, և դրանց վրա անցումային արդարադատություն չի իրականացվելու, այն դեպքում, երբ հենց ՀՀՇ-ի տարիներին Հայաստանը թալանվեց եւ միլիոնավոր քաղաքացիներ արտագաղթի ճանապարհ բռնեցին...

Նիկոլը խոսում է ընտրությունները կեղծելու մասին, բայց դարձյալ չի հիշում մինչ 1998 թվականի իրադարձությունները, երբ Վազգեն Մանուկյանից տանկերով խլեցին հաղթանակը և ժողովրդի մոտ սասանեցին արդար ընտրությունների նկատմամբ հավատը՝ փակելով ՀՅԴ-ն, թերթեր, հեռուստահաղորդումներ՝ հարված հասցրին Հայաստանի ժողովրդավարական էությանը...

Մեր իսկ ապրած պատմությունը Նիկոլը մեր աչքի առաջ խեղաթյուրում է՝ համոզելով մեզ, որ ոչ թե ՀՀՇ-ի տարիներին է Հայաստանը թալանվել, այլ՝ Քոչարյանի, իսկ իրականում հենց Քոչարյանի նախագահության տարիներին մեր երկիրը տնտեսական թռիչքաձև աճ ապրեց, և սա անում է դիտավորյալ՝ իր քաղաքական հոր՝ Տեր-Պետրոսյանի անփառունակ քաղաքական արատները փորձելով բարդել նախագահ Քոչարյանի վրա...

Քանի դեռ մեր ժողովուրդը հանդուրժում է, որ իրեն ստորաբար խաբեն, միշտ էլ գտնվելու են նիկոլներ, ովքեր հանուն սեփական իշխանության ու կոմֆորտի՝ խաբելու են ժողովրդին, արդյունքում իրենք իրենց թայֆով լավ են ապրելու, իսկ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել՝ հիասթափվելով մտածելու են Հայաստանը լքելու մասին...

Սիրելի՛ ժողովուրդ, տարված ձեր առօրեական հոգսերով՝ չեք էլ նկատում, թե ինչպես է Նիկոլը հանուն սեփական իշխանության քարուքանդ անում մեր բոլորիս անվտանգության և բարեկեցության միակ օջախը՝ Հայաստանը, և եթե չկանգնեցնենք սրանց, հետո մեր երեխաները մեզ չեն ներելու...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Հուլիս 18, 2019 13:35 Սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։
Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Հուլիս 18, 2019 13:16 Եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը, ինչ արիր դու։
Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Հուլիս 18, 2019 13:10 Որը, ցավոք, գնալով ավելանալու է։
Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Հուլիս 18, 2019 12:50 Իջևանում տեղի ունեցածը ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկում էր։
Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Հուլիս 18, 2019 12:15 Եթե փորձեն փողոց փակելով իշխանության ձգտեն։
Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Հուլիս 18, 2019 12:05 Սկզբում պրոցեսը հանրության համար աննկատ է, հետո գալիս է անեկդոտների շրջանը, իսկ հետո բունտը։
Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Հուլիս 18, 2019 11:49 Ցավում եմ, որ նրան խաբում են քրեական գործերի քննության ընթացքի մասին։
Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Հուլիս 18, 2019 11:05 Նա միայն պայքար, բախում ու թշնամանք է մոտիվացնում։
Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Հուլիս 18, 2019 11:00 Հարցազրույցը պոպուլիզմով ու 300.1 հոդվածը անընդհատ խախտելու կոչերով հեղեղված պատում էր:
Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Հուլիս 18, 2019 10:40 Սրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու սրա հետևանքների կրողն էլ է Նիկոլ Փաշինյանը:
Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Հուլիս 18, 2019 10:40 Ջրի երես են դուրս գալիս սուտն ու կեղծիքը։
Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Հուլիս 18, 2019 09:39 Վաղը ձեր մեջքին ոչ մի ոստիկան չի կանգնի։
Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Հուլիս 18, 2019 09:22 Դրա համար պետք է ԶՈւ-ում չնչին հեղինակություն ունենաս։
Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Հուլիս 18, 2019 08:57 Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը։
Բումերանգի էֆեկտը

Բումերանգի էֆեկտը

Հուլիս 18, 2019 01:00 Իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ։
Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Հուլիս 18, 2019 00:30 Ժողովրդի ոստիկաններն են. կուզեն՝ քարով կխփեն, կուզեն՝ չեն խփի։
Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Հուլիս 18, 2019 00:20 Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլը հասցնի երկրից գնալ: