Աշխարհ

04.06.2019 11:13


Թրամփը խախտել է արարողակարգը՝ թեթեւակի հպվելով Եղիսաբեթ Երկրորդի մեջքին

Թրամփը խախտել է արարողակարգը՝ թեթեւակի հպվելով Եղիսաբեթ Երկրորդի մեջքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դատելով նրա պատվին Բուքինգեմյան պալատում տրված պետական բանկետի լուսանկարներից, թույլ է տվել արարողակարգի մեկ վայրկյան տեւած խախտում՝ թեթեւակի հպվելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մեջքին կամ՝ համենայնդեպս հազիվ հպվելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը, որ մեկ տարի առաջ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ մի քանի անգամ «աչքի էր ընկել», ներկայիս պետական այցի ժամանակ ջանում է կատարելապես հետեւել արարողակարգային բոլոր պահանջներին: Պետական բանկետի ժամանակ նրա ժեստն ակներեւորեն բնազդային է. ԱՄՆ նախագահը դրանից առաջ ելույթ է ունեցել, որում իր մեծ հիացմունքն է հայտնել թագուհուն: Կենաց ասելիս նա շնորհակալություն է հայտնել Եղիսաբեթ Երկրորդին ոչ միայն ջերմ ընդունելության, այլ նույնիսկ հոյակապ եղանակի համար, ինչով առաջացրել է թագուհու ժպիտը:

Ժամանակին արարողակարգի ավելի կոպիտ խախտում էր թույլ տվել Թրամփի նախորդի կինը՝ Միշել Օբաման: Նա ոչ թե պարզապես հպվել էր թագուհուն, այլ գրկել էր նրան, եւ Եղիսաբեթ Երկրորդը անհարմարություն թույլ չտալու համար ստիպված էր նույն կերպ պատասխանել:

Թրամփը երկուշաբթի եւս մեկ դժվարին պահ է ունեցել. Բուքինգեմյան պալատ ժամանելով՝ նա պետք է անցներ պատվո պահակի վաշտի առջեւով եւ վստահ չէր, թե երբ ու ում հետեւից պետք է գնա: Նրան օգնության է հասել արքայազն Չարլզը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը