Աշխարհ

04.06.2019 21:53


Թուրքական քարոզչությունը «Medal Of Honor խաղի դրվագները ներկայացնում է որպես սեփական ռազմական օպերացիա

Թուրքական քարոզչությունը «Medal Of Honor խաղի դրվագները ներկայացնում է որպես սեփական ռազմական օպերացիա

Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը թուրքական լրատվամիջոցներին փոխանցում է ոչ թե իրական, այլ համակարգչային խաղերի տեսանյութեր և դրանք ներկայացնում է որպես իրականություն։ Տեսանյութերը վերցվել են այնպիսի հանրահայտ համակարգչային խաղերից, ինչպիսիք են՝ «Arma 3»-ը և «Medal Of Honor»-ը։

Դա պարզվել է այն բանից հետո, երբ տեսանյութեը դիտելիս նկատվել է, որ ուղղաթիռները վայրէջք են կատարում անբնական կերպով։

Նույն աղբյուրի համաձայն՝ թուրքական այդօրինակ քարոզչությունը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը և ստեղծել տպավորություն, թե, իբր, Թուրքիայի զինուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում, թե, իբր ռազմական ուղղաթիռների դեմ քուրդ զինյալներն ի զորու չեն պայքարել։ Այդ քարոզչությանը լծվել են հատկապես թուրքական իշխանամետ լրատվամիջոցները:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը