Աշխարհ

05.06.2019 18:07


Հավլաբարի հրդեհից 11 ընտանիք է տուժել (լուսանկարներ)

Հավլաբարի հրդեհից 11 ընտանիք է տուժել (լուսանկարներ)

Հավլաբարի Մթավարանգելոզի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը վնաս է հասցրել 11 ընտանիքի:

Ընդհանուր բակում հրդեհը բռնկվել է առավոտյան՝ տներից մեկում հին ջրատաքացուցիչի պայթյունի հետևանքով: Կարճ ժամանակում կրակը տարածվել է հարևան տներ: Հրդեհի արագ տարածմանը նպաստել է այն, որ տների մի մասը փայտից է, նաև իրար շատ մոտ են գտնվում:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Իշխանությունները բնակիչներին խոստացել են ապահովել ժամանակավոր կացարանով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը