Լրահոս

06.06.2019 10:22


Մեղրի քաղաքում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

Մեղրի քաղաքում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

Հունիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում այրվել է մոտ 2 հա և 500 քմ խոտածածկույթ, քաղաքի Իսակովի պողոտայում՝ մոտ 200 քմ, Շիրակի փողոցում՝ 1 հա, Պարոնյան փողոցում՝ 200 քմ և 500 քմ, Ղազար Փարպեցու փողոցում՝ մոտ 200 քմ, Արին Բերդի փողոցում՝ մոտ 1.3 հա, Արտաշիսյան փողոցում՝ մոտ 1300 քմ, Ներքին Չարբախում՝ մոտ 3000 քմ, 4000 քմ և 530 քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ մոտ 500 քմ, «Զվարթնոց» օդանավակայանի մոտ՝ 1 հա, Հովսեփ Էմինի փողոցում՝ մոտ 6000 քմ, Շենգավիթի նոր գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 9400 քմ, Շահումյան 16-րդ փողոցում՝ մոտ 2000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, Սասունիկ գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1200 քմ, Ոսկեհատի գյուղի վերջնամասում՝ մոտ 2500 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 5 հա, Մեղրի քաղաքում՝ մոտ 10 հա, Նորավան գյուղում՝ մոտ 1 հա, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ մոտ 2000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը