Քաղաքական

06.06.2019 13:02


Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել և նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,-ասաց Նավիկյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը կտրուկ բարձրացել է:

Այս խորագրի վերջին նյութերը