Կարծիք

06.06.2019 14:00


Ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորած վարքի պատճառով

Ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորած վարքի պատճառով

Հետևելով Արթուր Ասատրյանի անցյալ տարվա հորդորին՝ բազմաթիվ էջմիածնեցիներ, ովքեր ապրում են Եվրոպայում, միացել էին Էջմիածնի զարգացման և հզորացման գործընթացին։

Այս պահից սկսած՝ հայտարարում եմ՝ ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորած վարքի և նրա վարած քաղաքականության պատճառով։ Համարում ենք, որ այս տեմպերով քաղաքը հետընթաց է ապրում, և սույն տիկինը չունի ոչ մի իրավունք՝ մեջքից հարված հասցնելու մեր համաքաղաքացիներին:

Փորձել ենք այս մեկ տարվա ընթացքում առավելագույնս լռել՝ հանուն մեր սիրելի Էջմիածնի: Բայց նրա վերջին տեսանյութը ևս մեկ անգամ փաստեց նրա քաղաքի կառավարման անկարողության մասին, ուստի հորդորում ենք շուտափույթ ներկայացնել իր հրաժարականի դիմումը և հեռանալ՝ իր կառավարմամբ վնաս չպատճառելով մեր սիրելի քաղաքին:

Մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց անընդմեջ հանդիպելով արհեստական խոչնդոտների՝ չենք կարող այս տեսակ պայմաններում համընդհանուր աշխատանք կատարել:

Սրտացավ խորհուրդ տիկնոջը․ ձեր անձնական շահը թողեք և մտածեք քաղաքի շահի մասին և ձեր քայլերով մի ստվեր գցեք մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վրա:

Հարգանքով՝
Արսեն Նիկողոսյան, Ֆրանսիա
Գուրգեն Մարտիրոսյան, Գերմանիա
Կարեն Մնացականյան, Ֆրանսիա
Սմբատ Եղիազարյան, Շվեյցարիա
Կարեն Առուստամյան, Բելգիա

Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը