Քաղաքական

06.06.2019 17:05


Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարություն կարվի առաջիկայում

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարություն կարվի առաջիկայում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մանրամասների` օրվա, տեղի մասին հայտարարություն կարվի շատ շուտով. կողմերն այն կանեն միաժամանակ: «Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մնացականյանը` անդրադառնալով հարցին, թե երբ է սպասվում հանդիպում:

«Մենք գործում ենք բաց, թափանցիկ ու պարզ: Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը: Կարող եմ ասել, որ մոտենում է այն օր, որ այդ հայտարարությունը արվի»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ նախընտրում է հարգել բոլոր կողմերին` բանակցող մյուս կողմին և համանախագահներին և պայմանավորվածությանը հավատարիմ լինել: Մոտենում է այն պահը, երբ այդ մասին հայտարարությունը կարվի:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ նման հարց այս պահին չկա:

Այս խորագրի վերջին նյութերը