Լրահոս

07.06.2019 12:50


Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Թուխիկյանի՝ մանդատից հրաժարվելու արձանագրությունը

Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Թուխիկյանի՝ մանդատից հրաժարվելու արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, մայիսի 31-ին հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Եթե մեկշաբաթյա ժամկետում նա հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:

Նրա անունը շրջանառվում է որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում (մշակույթի գծով)։

Այս խորագրի վերջին նյութերը