Լրահոս

07.06.2019 15:30


Ընկերությունում որպես վարորդ աշխատող տղամարդը իր «ԿամԱԶ»-ի բաքից ընդհանուր 420 լիտր բենզին է գողացել

Ընկերությունում որպես վարորդ աշխատող տղամարդը իր «ԿամԱԶ»-ի բաքից ընդհանուր 420 լիտր բենզին է գողացել

Հունիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի եւ Քաջարանի բաժանմունքի ծառայողները, համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկել ՍՊ ընկերության վարորդ, 55-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 20 լիտր տարողության պլաստիկ երկու տարա՝ դիզելային վառելանյութով: Նա հայտնել է, որ վառելանյութը գողացել է իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարորդը,, անցած տարվա սեպտեմբերից սկսած, նույն բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից գողացել է ընդհանուր 420 լիտր դիզելային վառելանյութ եւ այն պահել իր ավտոտնակում:

Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը