Լրահոս

08.06.2019 11:40


Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան (լուսանկար)

Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան (լուսանկար)

Հունիսի 8-ին՝ ժամը 04։03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը՝ մասամբ:

Քաղաքացի Հ.Ս.-ն (ծնված 1993 թ.) ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշենք, որ shamshyan.com-ը գրում է, որ հրկիզել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու ավտոմեքենան, կա վիրավոր։

ayrvac-meqena-e1559975864471

meqena

Այս խորագրի վերջին նյութերը