Աշխարհ

08.06.2019 13:37


«Արսենալ»-ի 7 ֆուտբոլիստ հեռանում է թիմից

«Արսենալ»-ի 7 ֆուտբոլիստ հեռանում է թիմից

Լոնդոնի «Արսենալ»-ի 7 ֆուտբոլիստներ պաշտոնապես հեռացել են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործներին» հաջորդ մրցաշրջանում չեն օգնի` Կոեն Բրեմոլը, Ստեֆան Լիխշտայները, Խուլիո Պլեգեզուելոն, կիսապաշտպաններ Չառլի Գիլմորը, Աարոն Ռեմսին և Դենի Ուելբեքը:

Առավել վաղը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր նաև դարպասապահ Պետեր Չեխը:

Լոնդոնի «Արսենալ»-ն անցած մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակչում պարտվեց «Չելսի»-ին: Գալիք մրցաշրջանում «զինագործները» նորից հանդես կգան Եվրոպայի լիգայում:

Այս խորագրի վերջին նյութերը