Լրահոս

08.06.2019 13:40


19-ամյա ուսանողուհին համակուրսեցիների պայուսակներից գողություններ էր արել

19-ամյա ուսանողուհին համակուրսեցիների պայուսակներից գողություններ էր արել

Հունիսի 7-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյուրջյան փողոցում գտնվող քոլեջի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 19-ամյա ուսանողուհու։
Պարզվել է, որ մայիսի 27-ին՝ ժամը 13.00-ին, քոլեջի լսարաններից մեկում աղջիկը համակուրսեցու պայուսակից գողացել է դրամապանակը:
Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ուսանողուհին հունիսի 6-ին՝ ժամը 13.00-ին, այլ համակուրսեցիների՝ լսարանում թողնված պայուսակներից գողացել է ականջակալներ ու բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ավելի վաղ՝ վերնաշապիկ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը