Քաղաքական

08.06.2019 21:55


«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել (տեսանյութ)

«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել (տեսանյութ)

«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: Այս մասին տեղեկացվում է «Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջում:

Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 7 հոգու բերման են ենթարկել ոստիկանության բակում:

***

Հայտարարություն‼️

Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների` առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։

Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։

Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։
ՄԵՆՔ ԿԱՆՔ և ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

«Ադեկվադ» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը