Կարծիք

10.06.2019 10:00


Նիկոլ Փաշինյանը մսխել է իր քաղաքական էլեկտորատը

Նիկոլ Փաշինյանը մսխել է իր քաղաքական էլեկտորատը

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից կարելի է ենթադրել`

Փաստ 1. Դեկտեմբերյան ընտրություններին Աբովյանում 13.000 ձայն հավաքած քաղաքական ուժը մի քանի ամսում կորցրեց իր էլեկտորատի գրեթե 30%-ը` հավաքելով 8032 ձայն:

Փաստ 2. Ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, և որ կարևորն է` չեն արձանագրվել ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Սա նշանակում է, որ Աբովյանում հաղթել է ոչ թե կլանային համակարգը, այլ աբովյանցիները մերժել են Նիկոլ Փաշինյանին:

Փաստ 3. Տեղական ընտրությունները կրում են քաղաքական բնույթ, ու երեկվա ՏԻՄ արդյունքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը մսխել է իր քաղաքական էլեկտորատը, և ՀՀ-ում այլևս չունի այն վարկանիշը, ինչը մի քանի ամիս առաջ էր:

Ինչևիցե, պետք է ընդունել, որ երեկվանից ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն, և Նիկոլ Փաշինյանը այլևս հասարակության կողմից չի վայելում բարձր վստահություն:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը