Քաղաքական

Հունիս 10, 2019 14:20

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մականունը՝ Լիսկա, դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։ Դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից: «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Սուրիկ Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: Դիմումատուն դատարանին հայտնել է, որ բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ, վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել:

Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չեն կատարվել: Դիմումատուն նշել է, որ 07.12.2018թ. դրությամբ՝ Սուրիկ Խաչատրյանի պարտքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ, որից հաշվարկված տոկոսի գումար 49.342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31.681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10.530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսպիսով՝ դիմումատուն դատարանից խնդրել էր պարտապանին՝ Սուրիկ Խաչատրյանին ճանաչել սնանկ: Դատարանը, ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները գտել է, որ դիմումը ենթակա է բավարարման:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Հունիս 24, 2019 21:00 Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ։
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:38 ԱԺ-ում նորից լարված մթնոլորտ է:
«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 15:50 Տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար։
Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Հունիս 24, 2019 15:10 Անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են:
«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

Հունիս 24, 2019 14:20 Երբ այլ երկրների ներկայացուցիչներ հանդիպում են՝ ում հետ ցանական, ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում:
Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Հունիս 24, 2019 10:40 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

Հունիս 24, 2019 10:35 Օրակարգում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Հունիս 22, 2019 11:55 «Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են»։
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Հունիս 21, 2019 20:41 Ականջակալներով հետևել է թենիսի խաղի ընթացքին։
Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Հունիս 21, 2019 19:45 Միայն 2008-ի դեպքերի բացահայտումը քաղաքական սպեկուլյացիա է։
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Հունիս 21, 2019 19:15 Նրա համոզմամբ՝ վեթթինգը պետք է համապատասխանի նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։