Մեկնաբանություն

Հունիս 11, 2019 08:39

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են. շեղել մարդկանց ուշադրությունը սեփական անձեռնահասության, չհաշվարկված քայլերի, չկշռադատված անկապ հայտարարությունների վնասակար հետեւանքներից`ավելի անկապ, անհավասարակշիռ, անհեթեթ հայտարարություններ եւ խելահեղ քայլեր անելով։

«Սեպը սեպով հանելու» այս տրամաբանությունը իշխող դասի կողմից կիրառության մեջ է դրվում գործնականում անընդմեջ, գնալով` ավելի ու ավելի արտառոց այնպիսի դրսեւորումներով, որ «հպարտ քաղաքացին» չի հասցնում ուշքի գալ ցնցակաթվածից, հասկանալ` ինչ է կատարվում։ Եվ իսպառ մոռանում է` քայլարածական (կամ դանդաղ գործողության ական` ինչպես կուզեք) առաջնորդն ինչ էր անում եւ ասում մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ առաջ, ինչ «անհետաձգելի» առաջնահերթություն էր առաջ քաշել` որպես «հեղափոխությունը» հաղթական ավարտին հասցնելու պարտադիր պայման։

Միառժամանակ առաջ, երբ երկիրը կենտրոնացած էր ՊՎԾ պետի շուրջ բորբոքվող կոռուպցիոն սկանդալի վրա`սրտի կսկիծով արձանագրում էր, որ կոռուպցիային պատերազմ հայտարարած իշխանությունն ինքն է խրվել կոռուպցիայի մեջ, Փաշինյանն օդը տատանեց հողեր հանձնելու դավաճանական ծրագրեր մտմտացող «դավադիրների» մասին սենսացիոն հայտարարությամբ, ու բոլորը մոռացան կոռուպցիայի մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի մասին։ Հետաքրքիր է, նրա գործն ուզում են կոծկե՞լ այս թոհուբոհի մեջ։

Երբ ակնհայտ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գլխին սարքված շինծու մեղադրանքը դատարանում փլվում է, ասպարեզ նետեց դատարանները եւ դատական իշխանությունն արգելափակելու գաղափարը, եւ բոլորը մոռացան Քոչարյանի «գործի» մասին։

Երբ չորս կողմից սկսեցին քննադատել դատարանների անկախության դեմ այդ հանդուգն ոտնձգությունը, առաջ եկավ «սեւազգեստ խմբերին տեղորոշելու», ծաղկավոր բաբչկաներ հագցնելու եւ «բորդյուրների տակով մասկիրովկա եղած դեպի օրինական կյանք» ուղղորդելու հրամայականը։ Ու բոլորը մոռացան դատական իշխանությունը յուրացնելու` գործադիրի կցորդը դարձնելու բացահայտ հակասահմանադրական գործողության մասին։

Հիմա դա այլեւս արդիական չէ. մարդիկ սրտի թրթիռով սպասում են` էլ ում կբռնեն «սեւազգեստներին վնասազերծելու» անվան տակ ու բերման կենթարկեն ոստիկանություն։ Չեն էլ հարցնում՝ իսկ ի՞նչ եղավ նախկինում բերման ենթարկվածների հետ` «տեղորոշվելուց եւ վնասազերծվելուց» հետո նրանց մեղքը հաստատվե՞ց, թե՞ տագնապը կեղծ էր` «սեւազգեստ խմբերը» հիվանդ երեւակայության արգասիք էին։

Կարեւորը`որ պտիչկա դրեցին, պատրանք ստեղծեցին, թե անհաշտ պայքար են մղում «սեւազգեստ» սպառնալիքի դեմ` սրբորեն կատարելով Նիկոլ Ամենակարողի հրամանը։ Ճիշտ այնպես, ինչպես անզիջում պայքար սկսեցին ֆեյքերի դեմ ու հաղթեցին անհավասար մարտում։ Ոչինչ, որ այդպես էլ չիմացանք` բացահայտված եւ տեղում բնաջնջված ֆեյսբուքյան «Դուխով» օգտատիրոջից բացի է՛լ ում, կամ էլի՛ քանի հոգու բացահայտեցին ու պատասխանատվության ենթարկեցին`կանխելով այդ համազգային աղետը։

Այսօրվա «գլխավոր» հրամայականը («սեւազգեստ խմբերին» վնասազերծելուց հետո), Ապրիլյան պատերազմի «մութ էջերը» քննելն է`զոհվածների հարազատների վիշտը շահարկելը եւ դրանից թամաշաներ սարքելը։ «Հայերեն» ասած` օրը ցերեկով քաղաքական դիակապտությամբ զբաղվելը։

Համաձայնե՛ք`հարմար թեմա է շահարկումների համար. միշտ կարելի է ձեռքերը տաքացնել դրա վրա, քարոզչական ձեռնածություններ անել «բանակից թալանված» զենք-զինամթերքի, զինվորից գողացված սննդամթերքի, մայկա-տռուսիկի եւ «գողացման ենթակա» այլ ատրիբուտներով`որեւէ փաստ կամ փաստարկ չունենալով կոնկրետ չարաշահումների վերաբերյալ։ Եվ դարձնել դա շանտաժի գործիք` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը զսպաշապիկ հագցնելու համար։

Մինչ այս, մինչ այդ` Սանասարյանի գործը հիմնավորապես մղվել է հետին պլան։ Փաշինյանը թույլ տվեց գործ բացել «հեղափոխական պայքարի» ընկերոջ վրա` փորձելով անաչառության տպավորություն ստեղծել։ Հիմա դա այլեւս հրատապ չէ. ձեռքի հետ կջրեն` կգնա։

Արդյունքում ե՛ւ գառները կմնան անվնաս, ե՛ւ գայլերը կուշտ կլինեն. Սանասարյանը ջրից չոր դուրս կգա, Սորոսի գրասենյակը «բոչկաներ» չի գլորի հեղափոխության սիմվոլի վրա, մյուս կողմից` կհաստատվի «Իմքայլական» իշխանության բյուրեղյա մաքրությունը. այն, ինչ պահանջվում էր ապացուցել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Արցախը «դուխով» վարի տվողներից այլ որոշում սպասել չէր կարելի

Արցախը «դուխով» վարի տվողներից այլ որոշում սպասել չէր կարելի

Հունիս 26, 2019 10:46 Ի կատար ածել Ռոբերտ Քոչարյանին ճաղերի հետևում տեսնելու ադրբեջանական «մեծ երազանքը»։
Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Հունիս 25, 2019 15:45 Երբ ռացիոնալիզմն ու պոպուլիզմը կանգնում են դեմ–դիմաց, առաջանում է լուրջ կոնտրաստ։
Փաշինյանի հակառուսական «միտինգը» ԵԽԽՎ–ում

Փաշինյանի հակառուսական «միտինգը» ԵԽԽՎ–ում

Հունիս 25, 2019 14:20 Փաշինյանը հեռակա կարգով կռիվ է տալիս Պուտինի դեմ։
Մի հիմար քարը գցեց հորը, 40 խելոք չկարողացան հանել

Մի հիմար քարը գցեց հորը, 40 խելոք չկարողացան հանել

Հունիս 25, 2019 12:15 Օպերացիայի գլխավոր հրամանատարն, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է։
Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը

Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը

Հունիս 24, 2019 12:50 2018–ի ապրիլին փողոց փակող, նախկինը մերժող ու նոր Հայաստան պահանջող զանգվածը հաստատ չգիտեր, որ դառնալու է հնագույն Հայաստանի վերակենդանացման գործիքը։
Ի՞նչն է միավորում Փաշինյանին, Տեր–Պետրոսյանին ու «Սասնա ծռերին»

Ի՞նչն է միավորում Փաշինյանին, Տեր–Պետրոսյանին ու «Սասնա ծռերին»

Հունիս 24, 2019 12:05 Ծովից ծով ու լճից լիճ Հայաստան պահանջողները միայն ձևով են իրարից տարբերվում, իսկ ահա բովանդակությամբ նույնն են։
6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

Հունիս 22, 2019 17:50 Վերացնել դատարանները, ստեղծել հեղափոխական «խունվեյբիններից» կազմված հավատաքննիչ (ինկվիզիցիոն) մարմիններ։
Բնության քաղաքական օրենքները

Բնության քաղաքական օրենքները

Հունիս 22, 2019 12:01 Փաստորեն, այս իդիոտիզմը կարող էր լինել 2008–ին, բայց թույլ չտրվեց։ Դրա համար են էս քայլարածները դատում Ռոբերտ Քոչարյանին։
Փաշինյանի «մահապարտները»

Փաշինյանի «մահապարտները»

Հունիս 21, 2019 12:05 Դեստրուկտիվիզմի և համատեղ գործած հանցանքի վրա հիմնված իշխանական թիմն, ի վերջո, փլուզվում է առաջին իսկ թեթև հպումից։
Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Հունիս 21, 2019 11:30 Նիկոլը դարձել է վարչապետ, բայց էությունը, սադրանքների զինանոցը, ձեռագիրը չի փոխվել. մնացել է նույն «տաղանդավոր» սադրիչը, ինչ 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի առաջ։
Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Լևոնական Վահե Գրիգորյանի նիկոլությունը. իշխանազավթում

Հունիս 20, 2019 18:35 Փաշինյանը փաստացի ֆաշիստական մեթոդոլոգիայով է զավթում իշխանությունը։ Փաշինյանական ֆաշիզմն առանց գաղափարախոսության է։
Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Հունիս 20, 2019 08:35 Եթե մեղադրողներն ասում են` մածունը սև է, ուրեմն սև է. ո՞վ է ինքը, որ նրանց ասածին «չէ» ասի։
Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Փաշինյանը վերակենդանացնո՞ւմ է «Փող՝ տարածքների ու բաց կոմունիկացիաների դիմաց» ծրագիրը

Հունիս 19, 2019 18:15 Նույնիսկ խոսվում էր զիջումների դիմաց Հայաստանին տրվելիք թվի մասին՝ 5 միլիարդ դոլար։
Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:50 Դատելով ամենից՝ կառավարության շենքը կամաց-կամաց դառնում է կենդանիների հավաքատեղի: Նկատի ունեմ շենքի դիմաց բերվող կենդանիներին:
Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Հունիս 19, 2019 11:30 Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ճնշումների, շանտաժի կամ բնածին վախի ազդեցության տակ են «ազատ» քվեարկություն իրականացրել։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։