Քաղաքական

11.06.2019 08:55


«Փաստ». Եվս մեկ ընդդիմադիր կառույց է ձևավորվում, որը դեռ չի բացում փակագծերը

«Փաստ». Եվս մեկ ընդդիմադիր կառույց է ձևավորվում, որը դեռ չի բացում փակագծերը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել եւ դրա համար ցանկանում է իրավական կարգավիճակ ստանալ՝ գրանցվելով որպես իրավաբանական անձ: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակցությունն ունենալու համար մի քանի օր առաջ արդարադատության նախարարության պետական ռեգիստր ենք հանձնել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի գրանցվենք որպես հասարակական կազմակերպություն»:

Իսկ ի՞նչ է նշանակում ակտիվանալ կամ «իրական մասնակցություն»: Նախաձեռնության ղեկավարը մանրամասներ չի նշում՝ ասելով, թե դրանց մասին իրենք կխոսեն հաջորդիվ: «Հ/կ-ի գրանցումը ենթադրում է, որ այսուհետ հանդես ենք գալու հրապարակային գործողություններով հասարակական-քաղաքական դաշտում: Կոնսուլտացիաներ ենք վարում գործընկեր կառույցների, քաղաքական գործիչների եւ կուսակցությունների հետ: Սա եւս մեկ ընդդիմադիր կառույց է, որը չի համակերպվում երկրում տիրող իրավիճակի հետ», - ասում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը