Լրահոս

11.06.2019 12:50


Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի Ռամնիկ Ս.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի, 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից:

Այս խորագրի վերջին նյութերը