Աշխարհ

Հունիս 11, 2019 20:15

Ստամբուլում հայերի դեմ սաստկացող ատելության հարցը՝ Թուրքիայի մեջլիսում

Ստամբուլում հայերի դեմ սաստկացող ատելության հարցը՝ Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում (մեջլիսում)։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված հարցման մեջ պատգամավորը մասնավորապես ընդգծել է․ «Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր հայտարարություններն ու գրավոր սպառնալիքները խորացրել են թաղամասի բնակիչների մտահոգությունները։ Այդ հարձակումից հետո էլ Սամաթիայում հայերի տների վրա նշաններ են արվում, ու նրանց կյանքը իսկապես վտանգի մեջ է»:

Հյուդա Քայան Սոյլուից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ որևէ հետաքննություն տարվու՞մ է և ի՞նչ փուլում է այն։

2․ Նմանատիպ հարձակումները կանխելու համար ձեր նախարարության կողմից կանխարգելիչ աշխատանքներ կատարվու՞մ են։

3․ Ձեր նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կամ պատրաստվու՞մ է ձեռնարկել Սամաթիայի մեր քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար։

4․ Հայերի տների վրա նշաններ դնելու և իրականացված հարձակումների հետ կապված որևէ հետաքննություն ձեր նախարարությունը իրականացնու՞մ է։ Եթե այո, ապա ի՞նչ փուլում է այդ հետաքննությունը։

5․ Մինչ օրս հայ քաղաքացիների տների վրա նշաններ դրած անձանցից քանի՞սն են հայտնաբերվել։ Այդ մարդկանցից քանի՞սն են պատժվել։

6․ Սամաթիայում մեր հայ քաղաքացիների դեմ իրականացված ռասիստական հարձակման դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։

7․ Կառավարության ներկայացուցիչների կողմից փոքրամասնությունների վերաբերյալ օգտագործվող նվաստացուցիչ հռետորաբանությունը որևէ դեր խաղացե՞լ է նմանատիպ հարձակումների հաճախակիացման հարցում։

8․ Տարբեր էթնիկ ծագում և հավատք ունեցող մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ գոյությունն ապահովելու համար պետական պաշտոնյաների անջատողական, ատելություն քարոզող հռետորաբանությունն ու քաղաքականությունը վերափոխելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում։


Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստամբուլի Սամաթյա թաղամասում բնակվող հայաստանցի Արփինե Թումանյանը դանակահարվել էր իր տուն ներխուժած անհայտ անձանց կողմից: Իսկ հարձակումից առաջ ազգայնամոլները նրանց տան պատին հատւկ նշան էին դրել։ Միջադեպից հետո նույն թաղամասում հայերի դեմ ևս մեկ հարձակում է իրականացվել, իսկ հայերի տների վրա շարունակվում է տարբերակող նշումներ անելը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Հունիս 20, 2019 21:37 «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու համար։
Ադրբեջանը պլանավորում է 5 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը

Ադրբեջանը պլանավորում է 5 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը

Հունիս 20, 2019 20:35 Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել ուժային կառույցներում։
Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Հունիս 20, 2019 20:32 Ըստ սցենարի` Իգդիրի և շրջակայքի գյուղերի բնակիչները տարհանվելու են։
Գերմանիայում ամուսինը կնոջը սպանել է մեղրամսի ժամանակ 48 ժամ տևած BDSM խաղերից հետո

Գերմանիայում ամուսինը կնոջը սպանել է մեղրամսի ժամանակ 48 ժամ տևած BDSM խաղերից հետո

Հունիս 20, 2019 19:47 Մահացել է ներքին վնասվածքների հետևանքով։
Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Հունիս 20, 2019 15:40 Մեկնարկել է ԼԳԲՏ համայնքի Tbilisi Pride շաբաթը:
Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Հունիս 20, 2019 15:30 «Ռուսաստանն օկուպանտ է»:
Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Հունիս 20, 2019 12:12 Խախտել է Իրանի օդային սահմանը։
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Հունիս 20, 2019 11:50 Տուժել է երկու մարդ:
Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է

Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է

Հունիս 20, 2019 11:25 Վերադառնալիս է եղել հարսանիքից:
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիս 20, 2019 07:14 Աշխարհում մոտ 20 մլն փախստական կա:
Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Հունիս 19, 2019 20:13 Բացահայտումից 150 տարի անց։
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Հունիս 19, 2019 19:48 «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ»։
Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Հունիս 19, 2019 19:45 Փոքր երեխայի նման ուրախացել է։
Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 19, 2019 19:27 Գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։
Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Հունիս 19, 2019 19:08 Արդարացվել է ֆինանսական առումով։
Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Հունիս 19, 2019 18:33 2 թաղամասերի բնակչություն տարհանվել է: