Աշխարհ

11.06.2019 22:37


Թուրք փաստաբան Ռեջեփ Թայիփը դիմել է դատարան իր անունը փոխելու համար

Թուրք փաստաբան Ռեջեփ Թայիփը դիմել է դատարան իր անունը փոխելու համար

Ստամբուլում բնակվող փաստաբան Ռեջեփ Թայիփ Բ.-ն դիմել է դատարան իր անվան «Թայիփ» բաղադրիչը հանելու հայցով։ Նա նշել է, որ իր անունը ասոցացվում է քաղաքական շրջանակների հետ ու իր համար առօրյա կյանքում դժվարություններ է ստեղծում։

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ 1994-ին ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ, Օրդու քաղաքում բնակվող մի ընտանիք որոշեց իր նորածին երեխային տալ Ռեջեփ Թայիփ անունը։

Այժմ արդեն 25 տարեկան Ռեջեփ Թայիփը իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է և որպես փորձնակ փաստաբան՝ իր առաջին աշխատանքային քայլերն է կատարում։

Նա պնդում է, որ իր անունը մատնանշում է, թե ինչպիսի քաղաքական կողմնորոշվածության տեր միջավայրից է սերում, ուստի այդ առումով որպես փաստաբան իր համար դժվարություններ են ի հայտ գալիս և բնավ նպատակահարմար չէ կարիերայի համար։

Աղբյուրը՝ «Էմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը