Քաղաքական

Հունիս 11, 2019 21:30

Եթե վաղը վերացվի Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցի որոշումը, ապա նա կկալանավորվի 1 օրով․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

Եթե վաղը վերացվի Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցի որոշումը, ապա նա կկալանավորվի 1 օրով․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հետ.

–Պարո՛ն Օրբելյան, վաղը Վերաքննիչ դատարանը նորից քննելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանին նորից կալանավորեն:

–Որպես փաստաբան, հաշվի առնելով Փաստաբանության մասին օրենքի այն դրույթը, որ որևէ արդյունք երաշխավորելն արգելվում է, ոչինչ չեմ բացառում, բայց երբ վերլուծում ենք իրավունքը, որևէ կերպ կալանավորելու հիմք կամ հնարավորություն Վերաքննիչ դատարանի կողմից չենք տեսնում:

–Դատախազության այն պատճառաբանությունը, թե երկրորդ նախագահը կարող է ազդել արդեն դատաքննության ընթացքի վրա, հիմք չի՞ կարող համարվել։ Հատկապես, որ խոսակցություններ կամ կարծիքներ են հնչում, որ եթե նա կալանավայրում եղած ժամանակ ազդեց դատական համակարգի վրա և փոխվեց իր խափանման միջոցը, ազատության մեջ ինչեր կարող է անել:

–Խափանման միջոցի փոփոխությունը որևէ կերպ պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի որևէ ազդեցությամբ: Եթե գոնե 2 տոկոսանոց էլ նման կասկած ունենային, դատախազության կողմն արդեն այդ հանգամանքների շուրջ առանձին քրեական գործ հարուցած կլիներ: Խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է բացառապես դատական նիստով, որը, բարեբախտաբար, դռնբաց էր, և դատարանի որոշմամբ, որը բավարար մակարդակով պատճառաբանված և հիմնավորված էր: Հիմա դատարանի հիմնավորումների հետ կողմերը կարող են համաձայն չլինել, բայց որևէ մեկը չի ասում, որ դատարանի որոշումների կամ հիմնավորումների հետ բոլոր կողմերը պետք է համաձայն լինեն: Դատարանն ինքն է գնահատել առկա փաստերը և դրանց շուրջ եկել է եզրահանգման, որ այս փուլում արդեն կա՛մ չկա հիմք, կա՛մ եթե կա, ապա այնքան նվազ է, որ կարող է այլընտրանքային խափանման միջոցով հարցը շատ հեշտ լուծել, տվյալ դեպքում՝ անձնական երաշխավորությամբ:

–Պարո՛ն Օրբելյան, Դուք ընդհանրապես բացառո՞ւմ եք, որ դատական համակարգը և դատավորները, որոնք մեծ մասամբ նշանակվել են նախկին իշխանությունների կողմից՝ լինի դա Ռոբերտ Քոչարյանը կամ նրան հաջորդած Սերժ Սարգսյանը, որոշակի կաշկանդվածություն ունեն նրանց վերաբերող գործերը քննելիս:

–Այո՛, բացառում եմ: Ավելին՝ նայում էի տուժողների իրավահաջորդներից մեկի բողոքը, որում գրված էր, որ Սահմանադրական դատարան է դիմել, որտեղ դատավորների մեծամասնությունը նշանակված է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Բացեցի ՍԴ կայքը և նայեցի, թե դատավորներից ով երբ է նշանակվել: Հիմա կարող եմ սխալվել, բայց կա՛մ ոչ մեկը չէր նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, կա՛մ մեկն էր նշանակվել. նշանակման ամսաթվի խնդիր էր: Դեռևս երկուսը կամ երեքը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, մի քանի հոգի նշանակվել են Սերժ Սարգսյանի կողմից, մի հոգի նշանակվել է արդեն, այսպես կոչված, իշխանափոխությունից հետո: Հիմա հետևյալն է խնդիրը. զուտ պայմանավորված նրանով, թե ում ժամանակ է նշանակված անձը, դրանից կարող է կաշկանդվել, թե ոչ, կարծում եմ՝ ոչ: Ավելի կարևոր է, թե ով կարող է անձին աշխատանքից հանել: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ որոշակի գործընթաց է գնում դատական համակարգի անկախության մեծացման:

–Եթե վաղը Վերաքննիչ դատարանը Ռ.Քոչարյանին նորից կալանավորելու որոշում կայացնի, Դուք կբողոքարկե՞ք այդ որոշումը։

–Իհարկե, բայց ցանկացած բողոքարկման որոշումը կայացնում ենք որոշման տեքստը ստանալուց հետո։ Առաջ չընկնենք, քանի որ դատարանը կարող է բազմաթիվ որոշումներ կայացնել։ Կալանավորելն էլ մինչև վերջ պարզ չէ, որովհետև եթե վերացվի այլընտրանքային խափանման միջոցի որոշումը, ինչի տեսական հնարավորությունը դատարանն ունի, ապա Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 1 օրով, որովհետև նախորդ կալանքը կրելուն 1 օր էր մնացել։ Դրա հետ նույնպես մենք համաձայն չենք, բայց Վերաքննիչ դատարանն իրավունք չունի փոխել կիրառված խափանման միջոցը։ Եթե առաջին ատյանի դատարանը կիրառել է անձնական երաշխավորություն, ապա Վերաքննիչ դատարանը կարող է վերացնել այդ որոշումը, բայց դրա փոխարեն չի կարող խափանման միջոցի վերաբերյալ այլ որոշում ընդունել։ Հետևաբար՝ կալանքը տևելու է 1 օր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական կարգից չի բխում․ փաստաբան

Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական կարգից չի բխում․ փաստաբան

Հունիս 20, 2019 21:04 Սահմանադրության հետ որևէ աղերս չունեցող միտք-նախադասություն է։
Հանդիպել են Մնացականյանն ու Բոլթոնը հանդիպել են

Հանդիպել են Մնացականյանն ու Բոլթոնը հանդիպել են

Հունիս 20, 2019 20:30 Արտգործնախարարը բավարարված է հանդիպումից։
Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Հունիս 20, 2019 20:25 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ 
ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին

ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին

Հունիս 20, 2019 20:15 Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 107 պատգամավոր։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հունիս 20, 2019 19:22 Անդրադարձել են Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին:
Հունիսի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հունիսի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հունիս 20, 2019 18:10 ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

Հունիս 20, 2019 14:55 Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել:
Կառավարության նիստը` ուղիղ

Կառավարության նիստը` ուղիղ

Հունիս 20, 2019 14:30 Օրակարգում ներառված է 30 հարց, որից 19-ը` չզեկուցվող: 
«Էս բյուջեն չի կարող լավը լինել քյասար». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

«Էս բյուջեն չի կարող լավը լինել քյասար». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Հունիս 20, 2019 13:30 «Մենք թուրքի բաշիբոզուկներն ենք, դուք էլ՝ ժողովրդի կառավարությո՞ւնը»։
ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Հունիս 20, 2019 13:10 Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝ 17-ը:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

Հունիս 20, 2019 12:10 Գոհունակությամբ նշեցին հարաբերություններում առկա դրական դինամիկան:
«Ադեկվադ դիսկուրս» (տեսանյութ)

«Ադեկվադ դիսկուրս» (տեսանյութ)

Հունիս 20, 2019 10:26 Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։
ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

Հունիս 20, 2019 10:00 Օրակարգում ընդգրկված է 35 հարց: 
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։
Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար

Հունիս 19, 2019 14:35 Բադասյանը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:
«Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել

«Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել

Հունիս 19, 2019 13:36 Փորձագետներն ու քաղաքական գործիչները կխոսեն Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։