Կարծիք

Հունիս 12, 2019 08:30

Թոշակառու տարածաշրջան

Թոշակառու տարածաշրջան

Տարածաշրջանում կուտակային թոշակների համակարգը, բնականաբար, առաջինը մեր երկրում է կիրառվել։ Պարտադիր իմաստով, իհարկե։ Իսկ հիմա Վրաստանի կենսաթոշակային համակարգում են հետաքրքիր գործընթացներ սկսվել։ Հարևան երկրում այն գործարկվել է այս տարվանից։ Այս շաբաթ հայտարարվեց, որ հիմնադրամում արդեն կուտակվել է 88 մլն դոլարին համարժեք գումար։

Վրաստանում (ինչպես նաև Ադրբեջանում) կենսաթոշակային տարիքը կանանց համար 60 տարեկանն է, տղամարդկանցը՝ 65 (Հայաստանում սեռային տարբերություն չկա՝ 63 տարեկան)։ Սակայն Վրաստանում մինչև օրենքի՝ ուժի մեջ մտնելը այն «վերամշակվեց»։ Եթե հիշում եք, մեր նոր իշխանությունները նախկինում քննադատում էին այս համակարգը, բայց էական փոփոխության ենթարկեցին։ Վրաստանում պատկերն այլ էր։ Օրենքով այս տարվա ապրիլ ամսից պարտադիր տարիքային համակարգում ընդգրկվածներին թույլատրվեց դուրս գալ համակարգից։ Խոսքը մինչև 2018թ. օգոստոսի 6-ը 40 տարին լրացած անձանց մասին է։

Երկու ամսվա ընթացքում (ապրիլ-մայիս) համակարգը լքել է ընդհանուրի 10 տոկոսը։ Պաշտոնապես զբաղվածների քանակը մոտ 805 հազար մարդ է՝ առանց ինքնազբաղվածների։ Հայաստանում պարտադիր կենսաթոշակը 5+5 չափաբաժնով էր՝ 5 տոկոսը աշխատողն էր մուծում, 5-ը՝ պետությունը (ընդհանուր՝ 10 տոկոս)։ Վրաց օրենքն ավելի բաշխված է՝ 2 տոկոսը մուծում է աշխատողը, 2-ը՝ գործատուն, 2-ը՝ պետությունը (ընդհանուր՝ 6 տոկոս)։ Իսկ հարուստներին՝ այն մարդկանց, ում տարեկանը գերազանցում է 23 հազար դոլարը, պետությունը մուծում է 1 տոկոս։

Վրացական օրենքը պահանջում է հիմնադրամում կուտակված միջոցների 80 տոկոսը ներդնել երկրի տնտեսության մեջ։ Իսկ իշխանությունները երազում էին երկու տարում հիմնադրամում հավաքագրել մոտ 550 մլն դոլար, 2025-ին էլ այդ եկամուտը հասցնել 5 մլրդ դոլարի։ Հիմա այս տեսլականը կասկածելի է թվում։ Նաև այն պատճառով, որ Վրաստանը տարածաշրջանի «ամենաթոշակառու» երկիրն է։ Բոլոր տեսակի թոշակներ ու նպաստներ ստացողները կազմում են բնակչության 20 տոկոսը։ Հայաստանում այս ցուցանիշը մոտ 15 տոկոս է։ Ադրբեջանում՝ 13-ից մի փոքր ավելի։

Երկրների թոշակառուների բացարձակ քանակն այս է՝ Հայաստան՝ մոտ 446 հազար թոշակառու (ընդ որում՝ թիվը նվազման միտում ունի՝ 2010-ականների կեսերին այն գերազանցում էր 500 հազարը)։ Վրաստանում կա 721 հազարից ավելի թոշակառու։ Ադրբեջանում թոշակառուների ամենամեծ քանակն է մոտ 1․3 մլն։ Սա բոլոր տեսակի թոշակ - նպաստառուների թիվն է։ Վրաստանում միջին թոշակը հրապարակված է 75 դոլարի չափով։ Հայաստանում միջին թոշակը պաշտոնապես մոտ 83 դոլար է։ Իսկ Ադրբեջանում՝ մոտ 133 դոլար։

Ինչպես տնտեսական մյուս ցուցանիշների պարագայում, այս դեպքում էլ ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը պակաս վստահելի է։ Այս երկիրը տարիներ շարունակ հպարտանում է, որ իր կենսաթոշակային համակարգը լավագույններից է ոչ թե տարածաշրջանում, այլ աշխարհում։ Գործող համակարգը ներդրվել է 2006 թվականին։ Միակ իրական առավելությունն այն է, որ համապատասխան տարիքի հասնելու դեպքում թոշակն ինքնաբերաբար նշանակվում է, առանց դիմումի։ Իսկ աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար մինչև 2006թ.–ն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ է պետք։

Այս խնդիրները «վստահված» են սոցիալական պաշտպանության, բնականաբար, պետական հիմնադրամին։ Այս երկրում սեփական կենսաթոշակային համակարգը գովերգելուն զուգահեռ՝ քննարկում են մի կողմից կենսաթոշակային տարիքն ավելացնելու, մյուս կողմից՝ կուտակային համակարգի ներդրման հարցերը։ Ադրբեջանում մինչև 2027թ. աստիճանաբար կաճի կանանց թոշակի անցնելու տարիքը՝ դառնալով 65 տարեկան։ Իսկ տղամարդկանց պարագայում այս ցուցանիշն «ապահովվելու» է մինչև 2021թ։ Իսկ հիմա գործում է կուտակայինի անցնելու կամավոր համակարգ։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանի երկրները համաշխարհային գործընթացներին համահունչ են անցնում կենսաթոշակների կուտակային հիմնադրամների։ Հայաստանի և Վրաստանի պարագայում հիմնադրամները գործելու են պետական վերահսկողության տակ։ Իսկ Ադրբեջանում այն, հավանաբար, պետական է լինելու։ Չնայած որ ժողովրդագրության տեսանկյունից կենսաթոշակային տարիքի անձանց տեսակարար կշռի իմաստով ամենանպաստավոր իրավիճակն այս երկրում է։

Դժվար է պնդելը, որ մեր իշխանությունները «կհանդգնեն» կենսաթոշակային տարիքը դարձնել 65 տարեկանը։ Փոխարենը՝ կարելի է և՛ կանխատեսել, և՛ սպասել, որ մոտ ապագայում նոր իշխանությունները «կվերախաղարկեն» իրենց իսկ մտցրած 2․5+7․5 չափաբաժինը՝ վերադառնալով նախկինների 5+5 համամասնությանը։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»

Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»

Հունիս 26, 2019 18:10 Սև ցուցակում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։
Պետության շահը և Նիկոլի շահը

Պետության շահը և Նիկոլի շահը

Հունիս 26, 2019 17:35 Նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում՝ դեռևս պարզ չի
ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

Հունիս 26, 2019 11:50 Գևորգյանի մտքերն արդիական են։
«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է

«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է

Հունիս 26, 2019 10:44 Մոլեգնում է Երևանի փողոցներում՝ Քոչարյանի կողմնակիցներին չեզոքացնելու։
Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա

Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա

Հունիս 26, 2019 10:00 Ռուսների հետ մերձեցումը գուցե ավելի հետաքրքիր է, բայց Արցախի հետ մերձեցումն ավելի կարևոր է։
Վիճակագրությունը՝ որպես հնարք

Վիճակագրությունը՝ որպես հնարք

Հունիս 26, 2019 08:38 Մեր վիճակագիրները փոխել են առաջին եռամսյակի ցուցանիշները։
Անհավատալի հնարքներից զատ մի տարօրինակ փաստ արձանագրենք

Անհավատալի հնարքներից զատ մի տարօրինակ փաստ արձանագրենք

Հունիս 26, 2019 07:46 Այս տարվա ապրիլին արտահանվել է 208․3 մլն դոլարի ապրանք, իսկ մայիսին՝ 208․3 մլն դոլարի։ 
Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու

Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու

Հունիս 25, 2019 21:25 Դուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Հունիս 25, 2019 20:15 Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը:
Քոչարյանի ուղերձը և ճշմարտության գինը

Քոչարյանի ուղերձը և ճշմարտության գինը

Հունիս 25, 2019 18:02 Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։ 
Արմեն Դանիելյանը ՀԱԿ-ի անդամների համար վերածվել է աշխարհի ամենաարդար դատավորի

Արմեն Դանիելյանը ՀԱԿ-ի անդամների համար վերածվել է աշխարհի ամենաարդար դատավորի

Հունիս 25, 2019 17:50 Սրանից տարիներ առաջ դատում էր ՀԱԿ-ի ջահելներին։
Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Հունիս 25, 2019 16:05 Մոսկվան Հայաստանում այլ անձի է տեսնում իրեն գործընկեր։
Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը

Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը

Հունիս 25, 2019 15:25 Կարող է մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար:
ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պատմությունը սյուրռեալիզմ է ու զավեշտալի

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պատմությունը սյուրռեալիզմ է ու զավեշտալի

Հունիս 25, 2019 15:10 Հղի է բավականին ծանր հետևանքներով:
Հերթական պատճառը Հայաստանի միջազգային հեղինակազրկման

Հերթական պատճառը Հայաստանի միջազգային հեղինակազրկման

Հունիս 25, 2019 14:15 Մանկապատանեկան ճամբար եք սարքել Հայաստանը։
Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել

Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել

Հունիս 25, 2019 13:48 Չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկություն փոխելու հնարավորություն չկա։
Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Հունիս 25, 2019 13:13 Ինքնասպանությանը համարժեք բան՝ ստի, կեղծիքի ալիքի վրա իշխանության եկածների համար։