Լրահոս

Հունիս 12, 2019 11:00

Առատաշեն գյուղում սպանության զոհ են դարձել 60-ամյա կինը և նրա 70-ամյա եղբայրը

Առատաշեն գյուղում սպանության զոհ են դարձել 60-ամյա կինը և նրա 70-ամյա եղբայրը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից իր կնոջ և վերջինիս եղբոր սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 63-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1955 թվականին ծնված տղամարդն իր մոտ գտնվող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքով կրակել է իր 60-ամյա կնոջ ուղղությամբ, այնուհետև գնացել է նույն գյուղում բնակվող կնոջ 70-ամյա եղբոր տուն և իր մոտ գտնվող նույն զենքով կրակել նաև վերջինիս ուղությամբ:

Ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում 60-ամյա կինը և վերջինիս եղբայրը մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ երկու անձի սպանության կասկածանքով:

Հանցագործության գործիք հանդիսացող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքն առգրավվել է:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողների և ենթադրյալ հանցագործություն կատարած 63-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

Հունիս 26, 2019 19:51 Փորձ է արվում շեղել օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:
Զինծառայողը ինքնաձիգով կրակել է ինքն իրեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Զինծառայողը ինքնաձիգով կրակել է ինքն իրեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Հունիս 26, 2019 18:05 Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի զորավարժարանում։
Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Հունիս 26, 2019 18:00 Պահանջելով կարգավորել ուղևորափոխադրումների պայմանները։
Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

Հունիս 26, 2019 15:01 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Հունիս 26, 2019 14:20 Էրդողանը ստորագրել է նոր օրինագիծը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Հունիս 26, 2019 14:15 Սպասվում են անձրև և ամպրոպ։
«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

Հունիս 26, 2019 13:05 Պահանջում է հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։
Գիլյոտին հների և նորերի համար. Էլինար Վարդանյան

Գիլյոտին հների և նորերի համար. Էլինար Վարդանյան

Հունիս 26, 2019 13:00 Եթե սա մարսվի, ապա վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Հունիս 26, 2019 12:50 Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել։
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

Հունիս 26, 2019 12:05 Բռնվել է հերթական կաշառքն ստանալիս։
65-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով ձերբակալվել է եղբայրը

65-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով ձերբակալվել է եղբայրը

Հունիս 26, 2019 12:00 Ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին:
Խոշոր հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ

Խոշոր հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ

Հունիս 26, 2019 11:50 Այրվել են մոտ 2 հա բուսածածկույթ և 8 հատ ծառի կոճղ:
«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

Հունիս 26, 2019 11:45 «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող ավարտել այս «խաղը»»։
Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Հունիս 26, 2019 11:45 Օրակարգում 9 հարց է ներառված: