Քաղաքական

Հունիս 12, 2019 14:15

Առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ

Առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե, իբր, հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից, առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ

Հունիս 26, 2019 19:51 Փորձ է արվում շեղել օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Հունիս 26, 2019 12:50 Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել։
Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Հունիս 26, 2019 11:45 Օրակարգում 9 հարց է ներառված: 
«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

Հունիս 26, 2019 11:45 «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող ավարտել այս «խաղը»»։
ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

Հունիս 26, 2019 11:15 Մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ: 
Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Հունիս 26, 2019 09:24 ՀՀ քաղաքացիներին Արցախի նախագահ և ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով:
Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հունիս 25, 2019 21:35 Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է։
Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 19:00 Անդրադարձել է հորը կալանավորելու որոշմանը։
«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 17:20 «Եթե զբաղեցրել ես պաշտոնը, չես կարող ինքդ քեզ ստուգել»։
ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Հունիս 25, 2019 17:00 Խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը։
«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:55 Ընդդեմ եկամտահարկի համահարթեցման։
Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:40 Անձնական երաշխավորությունը վերացվեց։
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիս 25, 2019 13:15 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

Հունիս 25, 2019 12:58 Այստեղ իրավաբանական կազուս կա։