Կարծիք

Հունիս 12, 2019 17:11

ՀՀ գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել Սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել Սահմանադրական դատարանի որոշումը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ՝ նշելով, որ հենց Սահմանադրական դատարանն այս գործով հայտնել է, որ, իբրև, դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ եռաստիճան դատական համակարգում դրա քննարկման և ՍԴ չդիմելու դեպքում այլևս հիմք չկա դիմելու Սահմանադրական դատարան:

Քանի որ ՀՀ գլխավոր դատախազի վկայակոչած ՍԴ աշխատակարգային որոշման մասով դիմողի ներկայացուցիչը հանդիսացել եմ ես, ինչպես նաև սույն թվականի մայիսի 7-ի Սահմանադրական դատարանի որոշման քննությանը ևս դիմողի ներկայացուցիչ հանդիսացել եմ ես, ստիպված եմ ուղղակի մեջբերումներ ներկայացնել Սահմանադրական դատարանի որոշումից, որից պարզ է դառնում, որ ՀՀ գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել Սահմանադրական դատարանի որոշումը:

Այսպես, ՀՀ Սահմանադրական դատրաանը իր ՍԴՈ-1459 որոշմամբ, ըստ էության արձանագրելով Ռ. Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, նաև ուղղակիորեն հղում է տվել իր 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴԱՈ-7 որոշմանը և նշել է հետևյալը. «Սահմանադրական դատարանն այնուհետև հատուկ շեշտել է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն՝ այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա նրանք ՊԱՐՏԱՎՈՐ են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ ԲՈԼՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ, և ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և ՊԱՐՏԱՎՈՐ են դիմել Սահմանադրական դատարան՝ նշված նախադրյալների առկայության դեպքում»: Բարձր դատարանը նաև նշել էր, որ «Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը»:
Ստիպված եմ հատուկ մեջբերումներով նշել, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները ճիշտ է հստակ ներկայացնել:

Գլխավոր դատախազը իրավացի է՝ դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, բայց դրանք ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԵՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ թե դատարանների և հենց նաև դատախազության համար: Երկրորդ՝ դատարանը ՊԱՐՏԱՎՈՐ է դիմել Սահմանադրական դատարան սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում՝ անկախ նրանից, թե նախկինում մեկ այլ դատավոր նման խնդիր նկատե՞լ է, թե՞ ոչ: Չէ՞ որ եթե դատավորները կաշկանդված լինեն եռաստիճան դատական համակարգով, հենց նշվածը կիմաստազրկի եռաստիճան դատական համակարգ ունենալու նպատակը:
Որոշումը կցված է, պարզապես պետք է ուսումնասիրել 26-28 էջերը, իսկ որոշման 28-րդ էջի մի քանի պարբերությունը առավել քան հետաքրքիր է:

Իսկ այն, որ դատարանի կողմից կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, հանդիսացել է դատարանի պարտավորությունը, այլ ոչ հայեցողությունը, բազմիցս ենք խոսել, և երեկվա լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունը պարզապես պետք է փարատեր բոլոր հարցերը:

Կարծում եմ՝ բոլորս պետք է շահագրգռված լինենք Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումն արդեն տալիս է իր բացասական արդյունքները

Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումն արդեն տալիս է իր բացասական արդյունքները

Հունիս 20, 2019 20:48 Վարկի էժանացումը թանկացնելու էր բնակարանները։
Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը (լուսանկար)

Հունիս 20, 2019 20:10 Նիկոլականների, լևոնականների մեջ կռիվ ընկավ, դու մի ասա՝ փողը չգիտեն՝ ո՞ւմ, ինչքան տան:
Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև

Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև

Հունիս 20, 2019 19:00 Տղե՛րք, մեկ ա որոշումը գրած ա, տպած, ստորագրած, կնիքած ա:
Աշխարհում կա երկու դատավոր՝ Աստվածը և Վահե Գրիգորյանը

Աշխարհում կա երկու դատավոր՝ Աստվածը և Վահե Գրիգորյանը

Հունիս 20, 2019 18:57 Քանի որ Աստվածը ժողովրդի կողմից ընտրված չէ, ահեղ դատաստանի գործընթացները կկատարի նա։
Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել

Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել

Հունիս 20, 2019 18:40 Նրանք նպատակ էին դրել քանդել մեր պետականությունը և քայլ առ քայլ գնում են այդ ուղով։
Մեկ տարում Հայաստանում սահամանդրական կարգը տապալվում է 3 անգամ

Մեկ տարում Հայաստանում սահամանդրական կարգը տապալվում է 3 անգամ

Հունիս 20, 2019 17:17 Վահե Գրիգորյանն ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ։
Իշխանություններն իրենց իսկ նշած տաղանդից չունեն

Իշխանություններն իրենց իսկ նշած տաղանդից չունեն

Հունիս 20, 2019 17:10 Մնալու ենք այլ պետությունների զարգացումը սնող ռեսուրս պետություն:
Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվե՞լ է

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվե՞լ է

Հունիս 20, 2019 16:52 Չէ՞, որ ՀՀ ՍԴ-ն, ըստ 166-րդ հոդվածի, կազմված է ինը ԴԱՏԱՎՈՐԻՑ։
Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը (տեսանյութ)

Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը (տեսանյութ)

Հունիս 20, 2019 16:45 Կադրեր է հրապարակել Վրաստանից։
Սա ողբեգություն է պետության և դիագնոզ՝ տվյալ իրավաբանի համար

Սա ողբեգություն է պետության և դիագնոզ՝ տվյալ իրավաբանի համար

Հունիս 20, 2019 16:00 Երբ պաշտոն զբաղեցնող իրավաբանի փայլուն ու շենշող լինելու մասին խոսում է իր թիմակից պաշտոնյան։
Վառոդի հոտ չառած ու զենք չտեսած այս երիտասարդները կասկածի տակ կհամարեն նաև մեր հաղթանակը Արցախյան գոյամարտում

Վառոդի հոտ չառած ու զենք չտեսած այս երիտասարդները կասկածի տակ կհամարեն նաև մեր հաղթանակը Արցախյան գոյամարտում

Հունիս 20, 2019 15:23 Պատեհ-անպատեհ հայտարարում են, որ ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել։
Ավինյանի գործով ինչի՞ նորմալ հայցադիմում չէիր գրում

Ավինյանի գործով ինչի՞ նորմալ հայցադիմում չէիր գրում

Հունիս 20, 2019 14:25 Փոքրի՛կ իշխան, տո՛ւր ինձ արդարադատության նախարարի ինքնավստահությունից...
«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

Հունիս 20, 2019 14:15 «Արգելքը իշխանության բարձր օղակներից է»։
Հանցավոր ինքնավստահություն, վտանգավոր դիլենտանտիզմ...

Հանցավոր ինքնավստահություն, վտանգավոր դիլենտանտիզմ...

Հունիս 20, 2019 11:05 Հետո՝ օստրակիզմ՝ ցավոտ, բայց անխուսափելի։
Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Հունիս 20, 2019 10:52 Հույսներդ ո՞ւմ վրա եք դրել՝ դասալիքների՞, սուտ խաղաղություն քարոզողների՞։
Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Հունիս 20, 2019 10:40 Բուլկի Հարութը մասնակցում է ընդդեմ Քոչարյանի աջակիցների ակցիային։