Աշխարհ

Հունիս 12, 2019 20:18

«Անհիմն հերյուրանք». Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին

«Անհիմն հերյուրանք». Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին

Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։

Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք», և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն անպատասխան չեն մնա, իսկ Հոլանդիայի խորհրդարանի այդ քայլը չի կարող դրական ազդեցություն ունենալ թուրք–հոլանդական հարաբերությունների զարգացման վրա։

Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Yeni Şafak» թերթի կայքը, ինչպես նաև «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, անդրադառնալով արտգործնախարարության հայտարարությանը, որևէ կերպ չեն հիշատակել ոչ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած որոշման բովանդակությունը և ոչ էլ այդ որոշման՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված լինելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հոլանդիայի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն էր տվել մի բանաձևի, որով դատապարտվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը։ Միաժամանակ, հոլանդական կառավարությունը պարտավորեցվել էր այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

Ինչպես հայտնի է, 2019թ․ ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին հղած ցավակցական նամակում Էրդողանն Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1․5 միլիոն հայերին համարել էր «1-ին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել էր, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:

Այս խորագրի վերջին նյութերը

«Էրդողանի համար  սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

«Էրդողանի համար սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

Հունիս 25, 2019 20:52 Ամոթալի պարտություն Ստամբուլում։
Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Հունիս 25, 2019 19:20 ԱՄՆ-ի և շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ։
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Հունիս 25, 2019 18:55 Հունիսի 28-29-ը՝ Ճապոնիայում։
Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Հունիս 25, 2019 12:32 Եթե ներկայացված պահանջները չբավարարվեն, ավելի մասշտաբային կդառնան:
Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Հունիս 25, 2019 09:00 Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան:
«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Հունիս 24, 2019 16:00 Չնայած իշխանությունների զիջումներին։
Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Հունիս 24, 2019 12:53 Խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: