Աշխարհ

Հունիս 12, 2019 20:55

Կատարցի գործարարները միլիոնավոր դոլարների ներդրումներ են հետ կանչել Թուրքիայից

Կատարցի գործարարները միլիոնավոր դոլարների ներդրումներ են հետ կանչել Թուրքիայից

2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2018թ․ դեկտեմբերի դրությամբ Ստամբուլի բորսայում կատարցի ներդրողների պորտֆելի արժեքը կազմել է 14 մլրդ 745 մլն լիրա (2 մլրդ 533 մլն դոլար)։ Այդ ցուցանիշը 2019թ․ մայիսի դրությամբ նվազել է 30․95 տոկոսով՝ հասնելով 10 մլրդ 181 միլիոն լիրայի (1 մլրդ 749 մլն դոլար)։

Նշենք, որ 2018թ․ օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հայտարարել էր, որ Թուրքիայի տնտեսությանն աջակցելու նպատակով այդ երկրում 15 մլրդ դոլարի ներդրում կկատարի։ Որպես այդ նախաձեռնության առաջին քայլ՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի և Կատարի կենտրոնական բանկի միջև կնքվել էր երկկողմ արժույթային (swap) գործարք։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Հունիս 26, 2019 14:20 Էրդողանը ստորագրել է նոր օրինագիծը։
«Էրդողանի համար  սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

«Էրդողանի համար սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

Հունիս 25, 2019 20:52 Ամոթալի պարտություն Ստամբուլում։
Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Հունիս 25, 2019 19:20 ԱՄՆ-ի և շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ։
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Հունիս 25, 2019 18:55 Հունիսի 28-29-ը՝ Ճապոնիայում։
Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Հունիս 25, 2019 12:32 Եթե ներկայացված պահանջները չբավարարվեն, ավելի մասշտաբային կդառնան:
Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Հունիս 25, 2019 09:00 Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան:
«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։