Կարծիք

12.06.2019 18:15


Ոստիկանությունը դարձել է մահակ օրվա իշխանության ձեռքին

Ոստիկանությունը դարձել է մահակ օրվա իշխանության ձեռքին

Ոստիկանությունը որդեգրել է արատավոր գործելաոճ՝ խախտելով դատավարական ամենապրիմիտիվ կարգավորումները՝ ըստ որոշ շրջանակների քմահաճույքների պատրաստ են անձանց հրավիրել ոստիկանության բաժին, բայց կազմել բերման ենթարկելու մասին արձանագրություն, խախտել անձանց պաշտպանության իրավունքը, ոստիկանության շենքում «կորցնել» անձին ու ստիպել փաստաբանին գործի դնել հնարավոր ու անհնար ամենն իր վստահորդին հայտնաբերելու համար, անձին ստորագրելու համար տրամադրել իր իրավունքներն ու պարտականությունները ծանուցելու մասին արձանագրություն, բայց ոչինչ էլ չծանուցել և այլն։

Ամենացավալին այն է, որ վերը նշված խնդիրները, որոնք միայն չնչին մասն են կազմում խայտառակ խախտումների, իրականացվում են բացառապես անձանց քաղաքական հայացքների պատճառով։

Ոստիկանությունը դարձել է մահակ օրվա իշխանության ձեռքին, էլ ո՞ւր մնաց օրինականությունը։

Հ.Գ. Այսօր Վերաքննիչ դատարանի դիմացից անձանց ոստիկանության Շենգավիթի բաժին հրավիրել/բերման ենթարկելն առաջին դեպքը չէր, ուստի ոստիկանությանը առաջարկում եմ վերանայել վերոհիշյալ իրավազուրկ գործելաոճն, այլապես վաղը պատանդն եք դառնալու ձեր այսօրվա ապօրինությունների։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը