Լրահոս

12.06.2019 20:23


Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգիական խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը տեղազննել են տարածքը. արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը