Կարծիք

Հունիս 13, 2019 15:25

Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում

Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում

Ընդհանրապես, ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնելը։ Բայց, շատ թավշյա ու մեղմ ասած, զարմացած եմ։
«Իմ քայլի» պատգամավորն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը: Այսինքն՝ առաջարկում է դատել։
Այն, ինչի միջով անցա ես՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, երբ նախրացած մի զանգված առավոտից երեկո հայհոյում, սպառնում եւ վիրավորում էր ինձ ու իմ ընտանիքին, շատ քչերն են նման փորձության միջով անցնում։ Սակայն որեւէ անգամ իմ մտքով չանցավ նման նախագիծ «երկնել»։
Եւ հիմա բոլոր այն գործիքները, քայլերը, որոնք հեղափոխության ժամանակ կիրառել է ներկայիս հեղափոխական իշխանությունը, եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցնի նման քայլեր անել, առաջարկվող նախագծով քրեորեն պատժվելու է։ Պարզ ասած՝ դատվելու է։
Բերեմ նախագծից մի քանի դրույթ. իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններ կատարելը, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն, ահա բոլոր այս դեպքերում դուք կարող եք համարվել քրեական հանցագործ եւ կալանավորվել։
Եւ, ի վերջո, ստացվում է, որ իշխանության ներկայացուցչին չի կարելի վիրավորել, իսկ շարքային քաղաքացուն, փաստորեն, կարելի՞ է: Հա՞:
Ասեմ, որ հեչ լավ չի ստացվում:
Ես ուզում եմ մտածել, որ այս նախագիծը ոչ թե իշխանության քաղաքական որոշումն է, որի իրականացումը հանձնարարվել է մեկ պատգամավորի, այլ մեկ պատգամավորի անձնական նախաձեռնությունը, որն ուղղակի ջախջախվելու է Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային մյուս կառույցների կողմից։

Էսպես դաժանորեն մսխել հանրային վստահությունը ոչ մեկին ոչ մի ժամանակում դեռ չէր հաջողվել։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը

Կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը

Հունիս 19, 2019 16:33 Ակնհայտորեն սուտ մատնություն է կատարվում Երկրորդ Նախագահի նկատմամբ։
Աղմկոտ ու դաժան սպանությունները՝ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում

Աղմկոտ ու դաժան սպանությունները՝ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում

Հունիս 19, 2019 16:20 Հասարակությունն այդ զոհերը կապում էր Տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ:
Մեր շանսը Վաշինգտոնում

Մեր շանսը Վաշինգտոնում

Հունիս 19, 2019 14:10 Կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս:
Կաղացո՞ղ, թե՞ սողացող հեղափոխություն

Կաղացո՞ղ, թե՞ սողացող հեղափոխություն

Հունիս 19, 2019 12:40 «Վե՛ր կաց, և կաղալով մի քայլ առաջ արա, երկու քայլ` հետ»։
Երևանում նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն գյուղերում ֆուտբոլի դաշտեր կառուցեք

Երևանում նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն գյուղերում ֆուտբոլի դաշտեր կառուցեք

Հունիս 19, 2019 12:05 Իմաստը ո՞րն է նորից հսկայական վարկ վերցնել, պետության ահագնացող պարտքն ավելի մեծացնել։
Նիկոլ Փաշինյանը մնացել է կալբաս գողացողների հույսին (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը մնացել է կալբաս գողացողների հույսին (լուսանկար)

Հունիս 19, 2019 10:10 Սա գոռուն-գոչյուն էր դրել, թե բա՝ թաղեմ Նիկոլին, որ էս ժողովրդին սոված է թողել։
Զվարճացող Հայաստան

Զվարճացող Հայաստան

Հունիս 19, 2019 10:00 Նոր իշխանությունների խրոխտ հայտարարություններին հետևեց օրենսդրական կարգավորման մեկ-երկու վեհերոտ փորձ:
Հայաստանն ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ-ամրոցն է

Հայաստանն ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ-ամրոցն է

Հունիս 19, 2019 10:00 Ոչ թե ժողովրդավարության բաստիոնը։
Հայաստանում տիրում է տոտալ ժողովրդավարություն

Հայաստանում տիրում է տոտալ ժողովրդավարություն

Հունիս 19, 2019 09:25 Փաշինյանն ընտրում է, թե ով է ժողովուրդ, իսկ ով ժողովուրդ չէ:
Ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն

Ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն

Հունիս 19, 2019 08:21 Հեղափոխական ֆրոնտում գործ ունենք քաղաքական ֆրագմենտացիայի ու դիրքավորման հետ։
Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են

Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են

Հունիս 18, 2019 21:50 Թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից «սպասիբոներից» բացի այլ բան չլսեցինք:
Հերքում․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ

Հերքում․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ

Հունիս 18, 2019 21:25 Բախումը եղել է ընդդեմ Քոչարյանի ցուցարարների միջև:
Անբովանդակ կուսակցությունը

Անբովանդակ կուսակցությունը

Հունիս 18, 2019 19:25 Նրանց ցանկացած հիմարության պատասխանատուն հենց Փաշինյանն է։
Սա ի՞նչ արկղեր են` բեռնված բուլկիներով և ջրերով (լուսանկար)

Սա ի՞նչ արկղեր են` բեռնված բուլկիներով և ջրերով (լուսանկար)

Հունիս 18, 2019 19:10 Միգուցե հենց դո՞ւք ունեք հովանավորներ:
Նիկոլ, ա՛յ քո ցավը տանեմ, էսքան բաշիբոզուկ որտեղի՞ց էս հավաքել գլխիդ

Նիկոլ, ա՛յ քո ցավը տանեմ, էսքան բաշիբոզուկ որտեղի՞ց էս հավաքել գլխիդ

Հունիս 18, 2019 19:00 Ինչ-որ մեկը սրանց փող է տվել ակցիային մասնակցելու համար, էս Ջիվանիկն էլ բռնել, տակով է արել փողերը։
Երբ և ինչպես է բացարձակ ձևով այլասերվում իշխանությունը

Երբ և ինչպես է բացարձակ ձևով այլասերվում իշխանությունը

Հունիս 18, 2019 18:35 Բացարձակ իշխանությունն այլասերում է նրանց բացարձակ ձևով:
Հետո էլ ասում են` չի խոչընդոտում արդարադատությանը

Հետո էլ ասում են` չի խոչընդոտում արդարադատությանը

Հունիս 18, 2019 17:58 Դատարանի վրա ճնշում գործադրելը և արդարադատությանը խոչընդոտելը պոզով-պոչո՞վ է լինում։
Պարո՛ն Դանիելյան, միշտ իմացեք՝ մենք ամեն ինչ հիշում ենք

Պարո՛ն Դանիելյան, միշտ իմացեք՝ մենք ամեն ինչ հիշում ենք

Հունիս 18, 2019 17:50 Դու նման գործ քննող չես։
Խառատյան Արսեն, գործերդ թարս են

Խառատյան Արսեն, գործերդ թարս են

Հունիս 18, 2019 16:00 Ինձ հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներից չեմ վախենում։
Ո՛չ լևոնիզմին, ո՛չ փաշիզմին, ո՛չ ֆաշիզմին ու բռնապետությանը

Ո՛չ լևոնիզմին, ո՛չ փաշիզմին, ո՛չ ֆաշիզմին ու բռնապետությանը

Հունիս 18, 2019 14:50 Վահե Գրիգորյանը դառնում է ՍԴ դատավոր, որ ի՞նչ անի: